Մատչելի հղումներ

Ահաբեկչական գործողություններ Լոնդոնի կենտրոնում


London attack
London attack

Խորհրդարանի շենքի մոտ արագ առաջ շարժվող մեքենայի հարվածից զոհվել է երեք մարդ, որից հետո ահաբեկիչը դանակահարել է մի ոստիկանի։ Դրանից հետո միայն նրան ոչնչացրել են ոստիկանության աշխատակիցները։

Լոնդոնի կենտրոնը, որը սովորաբար լի է զբոսաշրջիկներով, վերածվել էր ահաբեկչության թիրախի:

«Շատ աղմուկ կար: Հետո լսեցինք երեք կրակոց ձայն ու տեսանք, թե ինչպես են մարդիկ գլուխը կորցրած վազում»,- ասում է ականատես Թոհիդ Թանիմը:

Այդ կրակոցները ոստիկանության արձակած գնդակներն էին, որով սպանվել է ահաբեկիչը: Վերջինս խորհրդարանի շենքի մոտ ավտոմեքենան վարել էր մարդկանց ուղղությամբ՝ սպանելով երեք անձանց, այնուհետև դանակահարելով մեկ ոստիկանի:

Լոնդոնի ոստիկանապետ Մարք Ռոուլիի խոսքերով, ավտոմեքենան վթարի է ենթարկվել։ Ավտոմեքենայի հարվածից տուժել են նաեւ ֆրանսիացի դպրոցականներ: Ականատեսների պատմելով՝ զոհերից մեկը ընկել է գետը: Սպանվածների շարքում է նաև հարձակումը իրականացրած ահաբեկիչը, ով դանակահարել էր ոստիկանության աշխատակցին:

«Ահաբեկիչը փորձել է մեզ հարվածել մեր մայրաքաղաքի սրտում, ուր տարբեր ազգերի, կրոնների ու մշակույթների մարդիկ գալիս են և կիսում ազատության, ժողովրդավարության և խոսքի ազատության արժեքները»,- հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյը։

Այժմ ոստիկանությունը անվտանգության հավելյալ միջոցներ է ձեռնարկում Լոնդոնի փողոցներում: Լոնդոնյան այս հարձակումը տեղի է ունեցել Բրուսելում ահաբեկչական գործողությունից մեկ տարի անց:

XS
SM
MD
LG