Մատչելի հղումներ

Կարմիր խաչը նախազգուշացնում է, որ աֆրիկյան երեք պետություններում ու Եմենում երեքից չորս ամսվա ընթացքում կարող է սկսվել համատարած սով, ինչին կարող են զոհ գնալ միլիոնավոր մարդիկ։

Կարմիր խաչի պատասխանատուներից Դոմինիք Ստիլհարթի խոսքերով, Սոմալիում, Եմենում, Հարավային Սուդանում ու Նիգերիայում սովի վտանգի առջեւ է կանգնած 2Օ միլիոն մարդ։

՝՝Սա սովորական երեւույթ չէ, եւ մենք պարտավոր ենք դիմել համապատասխան գործողությունների։ Սովի վտանգը հատկապես Եմենում ու Սոմալիում կվերանա, եթե մենք համապատասխան քայլերի դիմենք այսօրվանից՛՛, ասել է նա։
Նրա խոսքերով, օգնություն առաքող գործակալությունները եւ դոնոր պետություններն ու կազմակերպությունները պետք է լավ հիշեն 2Օ11 թվականը, երբ օգնությունն ուշացնելու արդյունքում Սոմալիում սովին զոհ գնաց ավելի քան 26Օ հազար մարդ, որոնցից կեսից ավելին՝ հինգ տարեկանից ցածր տարիք ունեցող երեխաներ։

Կարմիր խաչը սկսել է 4ՕՕ միլիոն դոլար հավաքելու գործընթաց, ամենասովյալ 5 միլիոն մարդկանց սննդով, ջրով, կացարաններով ու դեղորայքով ապահովելու համար։

Կազմակերպության պաշտոնատար անձանց խոսքերով, սովի հիմնական պատճառն այս չորս երկրներում շարունակվող հակամարտություններն են, երբ պատերազմներն ուղեկցվում են համատարած երաշտով։ ​

XS
SM
MD
LG