Մատչելի հղումներ

Կիեւում սպանել են ռուս նախկին պատգամավոր Վորոնենկովին


Կիեւում հինգշաբթի օրը սպանել են ռուս նախկին օրենսդիր Դենիս Վորոնենկովին։ Ուկրաինայի ոստիկանության համաձայն, այն հավանաբար եղել է պատվիրված Ռուսաստանի կողմից։

Իր անվտանգության համար Վորոնենկովն Ուկրաինա էր տեղափոխվել անցյալ տարի եւ Ուկրաինայի ռուսամետ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ հանդես եկել վկայություններով։

Վորոնենկովին սպանել են կենտրոնական Կիեւում գտնվող հյուրանոցներից մեկի մոտ։ Հարձակումն իրականացրած անձնավորության կողմից արձակված հրազենային կրակից նաեւ վիրավորվել է Վորոնենկովի թիկնապահը։ Վերջինիս սակայն հաջողվել է արձակել պատասխան կրակ։ Երկուսն էլ այժմ գտնվում են հիվանդանոցում։

Ռուսաստանի նախկին մեկ այլ պատգամավոր Իլյա Պոնոմարյովը, որը նույնպես ապաստան է գտել Ուկրաինայում, ասել է, թե Վորոնենկովին սպանել են իր հետ հանդիպման գնալու ճանապարհին։

Մոսկվան հերքել է սպանության մեջ իր մասնակցության մասին մեղադրանքները։

XS
SM
MD
LG