Մատչելի հղումներ

Այս տեսանյութում ազգությամբ ույգուր զինյալները, ովքեր կռվում են ԴԱԵՇ-ի շարքերում, սպառնում են վերադառնալ Չինաստան և արյունահեղություն կազմակերպել:

Փորձագետների կարծիքով ԴԱԵՇ-ը դիմում է նման քարոզչության՝ փորձելով հակադրվել այն մեծ կորուստներին, որոնք խմբավորումը կրում է Իրաքում և Սիրիայում:

Տեսանյութը խոսում է նաև այն մասին, թե Պեկինը ճնշումներ է գործադրում երկրի արևմուտքում տեղակայված Սինցզյան նահանգում մահմեդական ույգուր ազգաբնակչության դեմ: Այս նահանգը մշտապես մնացել է Պեկինի ուժեղ վերահսկողության ներքո:

«Այս պահի դրությամբ այնտեղ տեղի են ունեցել երկու հարձակումներ և բազմաթիվ փոքր միջադեպեր: Ակնհայտ է, որ Սինցզյան նահանգի ղեկավարը դժվար կացության մեջ է, և այստեղ անվտանգության ուժերի թվաքանակի մեծացումը ցույց է տալիս, որ առկա է պայթունավտանգ իրավիճակ: Ահաբեկչության և ծայրահեղականության հետ կապված հարցերը մտահոգում են Պեկինին, և ԴԱԵՇ-ը այս ամենի մասն է կազմում»,- ասում է Ռաֆայելլո Պանտուչին Ռոյալ Յունայթեդ Սերվիս հաստատությունից:

Մեկ այլ փորձագետ՝ Մեթյու Դաչաթելի կարծիքով չնայած նրան, որ ԴԱԵՇ-ը ընդհանուր թշնամի է, Չինաստանի և արևմտյան կոալիցիայի միջև չկա սերտ համագործակցություն: Ըստ նրա՝ Չինաստանը ցանկանում է աջակցություն ստանալ Արևմուտքից Սինցզյան նահանգում իր գործողությունների համար, սակայն Եվրոպան հրաժարվում է աջակցել դրանք՝ մատնանշելով թափանցիկության բացակայությունը:

Այս ամիս Չինաստանի նախագահը Պեկինում ընդունել էր տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ փորձելով ներկայացնել էթնիկական ներդաշնակություն Չինաստանում, սակայն իրավապաշտպան խմբերը շարունակում են մեղադրել Պեկինին ույգուր ազգաբնակչության ճնշման մեջ: Ի պատասխան՝ Պեկինը մեղադրում է եվրոպական երկրներին կրկնակի չափանիշների կիրառման մեջ:

Վերջին շրջանում Չինաստանը ընդունել է նոր օրենք, որով թույլատրում է իր զորքերին մասնակցել երկրից դուրս հակաահաբեկչական գործողություններին: Սակայն ռազմական համագործակցությունը թե Արևմուտքի և թե Ռուսաստանի հետ հավանական չէ, քանի որ, ինչպես կարծում են փորձագետները, Չինաստանը կշարունակի իր պասիվ քաղաքականությունը հակաահաբեկչական պայքարում՝ ահաբեկիչների կողմից չթիրախավորվելու համար: Սակայն նույն փորձագետները կարծիքով Չինաստանը կարող է ակտիվացնել իր դերը, եթե դրա քաղաքացիներին սկսի սպառնալ ահաբեկչության իրական վտանգ:

XS
SM
MD
LG