Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփը սպասում է Անգելա Մերքելին


Դոնալդ Թրամփը սպասում է Անգելա Մերքելին
please wait

No media source currently available

0:00 0:01:47 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շուտով ընդունելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելին, երբ միջատլանտյան համագործակցությունը կանգնած է վտանգի առջեւ։ Սակայն մինչեւ հարաբերությունների շտկումը, շտկելու համար կան այլ հարցեր եւս։

Նախագահական արշավի ընթացքում Դոնալդ Թրամփը քննադատում էր կանցլեր Անգելա Մերքելին՝ ՝՝փախսականներին ընդունելու ներողամիտ քաղաքականությամբ Գերմանիան փչացնելու համար՛՛։

Կանցլեր Մերքելն էլ իր հերթին է ուժգին քննադատության ենթարկում մահմեդական 6 երկրներից դեպի ԱՄՆ բոլոր ճամփորդություններն արգելելու Թրամփի գործադիր հրահանգը։ Սակայն համաշխարհային ամենավճռական հարցերի շուրջ բանակցելու հարցում Մերքելն ավելի հանդուրժողական դիրք է գրավում։

Նա ասում է, թե միեւնույն արժեքների վրա հենված միջատլանտյան համագործակցությունը բխում է բոլորի շահերից, ՝՝....այլ ոչ միայն եվրոպացիների։ Եվ ես հենց այս ոգով եմ բանակցելու նախագահ Դոնալդ Թրամփի հետ՛՛։

Սպիտակ տանը բանակցությունների սեղանի մոտ նստած՝ նրանք փորձելու են հաղթահարել աշխարհի կարեւորագույն հարցերի շուրջ առկա տարաձայնությունները։ Դրանցից կարեւորագույնը ՆԱՏՕ-ի կենսունակությանը վերաբերող հարցն է։

Թրամփը բազմիցս է հայտարարել, որ լինելով ՆԱՏՕ-ի կողմնակից, ինքը չի ուզում հանդուրժել այն հանգամանքը, որ անդամ մի շարք պետություններ չեն կատարում ֆինանսական իրենց պարտավորությունները։

Եվ Մերքելը պիտի պահանջի Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի դեմ ՆԱՏՕ-ի դերի հարցում Թրամփի դիրքորոշումը։

Միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Դանիել Հեմիլթոնի խոսքերով, ՝՝ՆԱՏՕ՛՛-ն հավելյալ զորքեր է տեղակայել դաշնակից երկրների արեւելյալ սահմաններին, քանի որ նրանցից շատերն են մտահոգված Վլադիմիր Պուտինի մտադրություններով Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացված գործողությունների պատճառով։ Հիմա հարցն այն է, թե ինչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ը Ռուսաստանի նկատմամբ եւ ինչ ազդեցություն այդ դիրքորոշումը կարող է ունենալ ՆԱՏՕ-ի վրա՛՛։

Հարցականի տակ է նաեւ փշոտ մեկ այլ հարց՝ կապված առեւտրի հետ։ Թրամփն ասել է, թե նախընտրում է երկկողմ առեւտրային համաձայնագրերը, այն դեպքում, երբ եվրոպացիներն ասում են, թե Եվրոպական Միությունը ներկայացնում է անդամ բոլոր 28 երկրները, եւ առեւտրի հարցում բանակցություններ պիտի անցկացվեն ոչ թե առանձին պետությունների, այլ՝ Բրյուսելի հետ։

XS
SM
MD
LG