Մատչելի հղումներ

Բյուջեում Թրամփի առաջարկած կրճատումները՝ մեծ հարցականի տակ


Բյուջեում Թրամփի առաջարկած կրճատումները՝ մեծ հարցականի տակ
please wait

No media source currently available

0:00 0:01:45 0:00

Սպիտակ տունը ներկայացնելու է երկրի բյուջեի նախագիծը, որը նախատեսում է զարկ տալ ռազմական բնագավառում ծախսումներին՝ ի հաշիվ Պետդեպարտամենտում ու արտաքին հատկացումների բնագավառում կրճատումների։

Եթե փորձագետների մի մասը կարծում է, որ այսպիսով ավելի արդյունավետ կդառնա երկրի դիվանագիտության համակարգը, մյուս մասն այն ենթարկում է սուր քննադատության։

ԱՄՆ-ի վարչակազմը երկրի տարեկան բյուջեի համար նախատեսում է մեծ կրտճատումներ արտաքին գերատեսչության բնագավառից։ Նախնական տվյալներով, այդ կրճատումները կազմելու են 3Օ տոկոս։ Մի բան, որը մեծապես մտահոգում է Պետդեպարտամենտի աշխատակիցներին ու աշխարհի տարբեր երկրներում գործող ամերիկյան դեսպանությունների դիվանագետներին։

Նախատեսվում են կրճատումներ նաեւ մարդասիրական ծրագրերում ու արտաքին հատկացումների բնագավառներում։

Ինչպես Amnesty International՝ Միջազգային համաներում կազմակերպությունից Ադոթեյ Աքուեյն է ասում, մտահոգիչ է ոչ միայն մարդասիրական օգնությունը կրճատելու հանգամանքը, այլ նաեւ այն, որ ֆինանսական աջակցությունը դադարեցնելով կամ կրճատելով, ԱՄՆ-ը իրեն դուրս է մղում միջազգային գործընկերության, նորարարությունների ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներից։

Սակայն մեծաթիվ վերլուծաբաններ են ասում, որ Պետդեպարտամենտը՝ երկրի արտգործնախարարությունն ուռճացված բյուրոկրատական համակարգ է, որը կրճատումների արդյունքում միայն կշահի։
Նախկին դիվանագետ, ներկայումս ՝՝Ժառանգություն՛՛ հիմնադրամը ներկայացնող Ջեյմս Ռոբերթսն ասում է, թե արտգործնախարարությունը վերակազմակերպելու համար շատ մեծ տարածք կա։ ՝՝Հնարավոր է Պետքարտուղարությունը վերածել ավելի արդյունավետ կառույցի՝ իշխանության լծակների ավելի պարզեցված եղանակով, երբ ավելի հստակ է լինում, թե որտեղ են ծախսվում պետական գումարները՛՛։

Կոնգրեսում նախկինում կարեւոր պաշտոններ զբաղեցրած Ջորջ Ինգրամի խոսքերով էլ Կոնգրեսն իր համաձայնությունը չի տա արտաքին օգնության եւ դիվանագիտական բնագավառներում կրճատումներ իրականացնելու բյուջեի նախագծին։

Նրա խոսքերով. ՝՝Թե՛ Ներկայացուցիչների պալատի, թե՛ Սենատի դեմոկրատներն ու նաեւ հանրապետականների մի մասը դեմ են արտահայտվել միջազգային հարաբերությունների բնագավառում կտրուկ կրճատումներ իրականացնելուն։ Ու հավատացած եմ, որ Կոնգրեսում Թրամփի ներկայացրած կրճատումների նախագիծը կարժանանա լուրջ ընդդիմության՛՛։

Հանրապետական սենատորներից Լինդզի Գրահամը գտնում է, որ կրճատումներից մեծապես կտուժեն նաեւ ՝՝Դաեշ՛՛-ին կործանելու միջազգային ջանքերը։ ՝՝Նախատեսված կրճատումները մեծապես կնպաստեն ՝՝Դաեշ՛՛-ին։ Եվ հավատացած եմ, որ իսլամիստ ծայրահեղականները դա կտոնեն՛՛, ասում է նա։

Թրամփի առաջարկած բյուջեն ուժի մեջ մտնելու համար պիտի ստանա 1ՕՕ սենատորներից առնվազն 6Օ-ի աջակցությունը։ Դա նշանակում է, որ եթե բոլոր 52 հանրապետականները լինեն կողմ, նրանց պիտի միանա դեմոկրատ առնվազն 8 սենատոր, որ բյուջեն ընդունվի։ Շատերի կարծիքով, դա քիչ հավանական է։

XS
SM
MD
LG