Մատչելի հղումներ

Եվրամիության և Թուրքիայի՝ «փախստականների գործարքը»


Ըստ մեկ տարի առաջ կնքված Եվրամիության և Թուրքիայի երկկողմ համաձայնագրի՝ 6 մլրդ. դոլարի օգնության դիմաց Թուրքիան պարտավորվել էր կասեցնել փախստականների հոսքը իր երկրից դեպի Հունաստան: Որոշ առումներով այս գործարքը պսակվել է հաջողությամբ, քանի որ Թուրքիայից Հունաստան ժամանած փախստակաների թիվը այս տարի նվազել է 90%-ով: Ինչևէ, այս տվյալները անտեսում են հազարավոր անապահով այն փախստականների կարիքներն ու առողջական խնդիրները, ովքեր այս պահին գտնվում են տարբեր ճամբարներում:

Աթենքի մերձակայքում գտնվող այս լքված գործարանը ժամանակավոր կացարան է հանդիսանում Աֆղանստանից, Սիրիայից և Պակիստանից ժամանած շուրջ 600 փախստականների համար:Փախստականների հարցերով զբաղվող կազմակերպությունները մեղադրում են Եվրամիությանը իրենց պարտավորություններն անտեսելու համար:

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունից Բերի Դեկլանը մատնանշում է փախստականների ծանր առողջական խնդիրները:

«Իհարկե մենք անում ենք հնարավորինս՝ բուժօգնություն տրամադրելով կարիքավոր մարդկանց, սակայն տեսնում ենք նաև Եվրամիության և Թուրքիայի միջև առկա լարվածության անմիջական հետևանքներն ու մարդկային լեզվով ասած՝դրացնից բխած ձախողումները: Ճամբարներում պահվող փախստականներից շատերի մոտ առկա են լուրջ առողջական և ծանր հոգեբանական խնդիրներ՝ պսիխոզներ, հետտրավմատիկ սթրես և ընկճախտ»:

Ըստ Եվրամիության, օժանդակություն ստացած հարյուրավոր փախստականների մեջ կան նախկինում քրեական անցյալ ունեցող անձինք: Եվրամիության փախստականների հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը անցած շաբաթ հանդիպել էր ճգնաժամի էպիկենտրոնում հայտնված հունական 5 կղզիների քաղաքապետներին:

«Նախորդ տարվա համեմատ, երբ Թուրքիայից Եվրոպա սահմանները հատում էին 10 հազարից ավելի մարդիկ, այս տարվա տվյալները պետք է դրական համարել, քանի որ նրանց թիվը զգալիորեն կրճատվել է»:

Ավրամոպուլոսը կոչ էր արել Եվրամիությանը արագացնել փախստականների վերաբնակեցումը: Ըստ նոր համաձայանգրի՝ Ֆրանսիան պատրաստ է կացություն տրամադրել Լիբանանից գաղթած 500 սիրիացի փախստականների՝մեղմացնելով Եվրոպայի սահմաններին առկա ներկա լարվածությունը:

«Միջերկրականի մարդկային թրաֆիքինգի հավանական զոհերին միանգամայն հնարավոր է այըլտրանք առաջարկել», -գտնում է Սանթեգիդիոյի համայնքից Վալերի Ռեգնիերը:

Թուրքիայի արտգործնախարարը փախստականների գործարքը վտանգված էր որակել այն բանից հետո, երբ այս շաբաթ ուշացվեց Թուրքիայի քաղաքացիների առանց վիզայի մուտքը Եվրամիություն: Բրյուսելը պահանջել է Անկարային վերանայել և խստացնել հակաահաբեկչական իր օրենքները:

XS
SM
MD
LG