Մատչելի հղումներ

Ինչու՞ է Թիլերսոնը խուսափում լրագրողներից


Ինչու՞ է Թիլերսոնը խուսափում լրագրողներից
please wait

No media source currently available

0:00 0:01:45 0:00

Փետրվարի 2-ին ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելուց ի վեր Ռեքս Թիլերսոնը մամուլի ներկայացուցիչների հետ առաջին հանդիպումն ունեցավ շատ ավելի ուշ: Ու դրանից հետո նույնպես շարունակեց մի տեսակ անտեսել լրագրողների հարցերը ու խուսափել նրանց հետ հանդիպումներից:

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Ռեքս Թիլերսոնը չի սիրում հանդիպումներ լրագրողների հետ ու հիմնականում փորձում է խույս տալ նրանցից: Իսկ այն փաստը, որ նա հրաժարվում է արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ իրենց հետ լրագրողներ վերցնելու պետքարտուղարների երկար տարիների պատմություն ունեցող ավանդույթից, դառնում է լուրջ քննարկումների առարկա:

Ինչպես ԱՄՆ-ի նախկին դեսպան Լորա Քենեդին է նշում. "Պետդեպարտամենտում 4Օ տարիների իմ աշխատանքի ընթացքում բոլոր արտգործնախարարներն էլ արժեւորել են մամուլի դերը ու միշտ էլ ցանկացել իրենց հետ վերցնել լրագրողների":

ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի նախկին օգնական Քենեդին նշում է, որ դեպի ասիկան երկրներ Թիլերսոնի այս ուղեւորությունը հատկապես կարեւոր է, քանի որ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների շարունակական փորձարկումները մեծ մտահոգության առիթ են դարձել ամբողջ աշխարհի համար: "Իսկ երբ Չինաստանին քննադատում ենք ազատ մամուլ չունենալու համար ու մեզ հետ չենք վերցնում լրագրողների, ինքներս մեզ վրա ենք գցում ստվեր", ասում է նա:

Հարցին, թե արդյոք Թիլերսոնը սխալ ուղերձ չի հղում Չինաստանի պես երկրներին, Պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնակատար Մարք Թոներն ասում է, թե "Դա այն ուղերձը չէ, որը մենք կուզենայինք հղել":

Ինչեւէ, ամերիկյան մամուլի մի շարք միջոցներ, այդ թվում "Ամերիկայի Ձայն"-ն այս ուղեւորության ժամանակ իրենց լրագրողներին են ուղարկում այլ չվերթներով, քանի որ անհնար է ճամփորդել պետքարտուղարի անձնական օդանավով:

Սպիտակ տան խոսնակն էլ ասում է, թե պատվիրակության հետ լրագրողների չվերցնելու որոշումը կայացվել է ոչ թե Սպիտակ տանը, այլ` արտգործնախարարությունում`փորձելով փոքր օդանավով ճամփորդելու միջոցով կրճատել ծախսերը:

Հարկ է նշել, որ արտգործնախարարի հետ նույն օդանավով ճամփորդելու համար մամուլի գործակալությունները միշտ էլ իրենց վճարումներն են կատարել արտգործնախարարությանը: Այսինքն` նրանց ճամփորդության համար Պետդեպարտամենտը չէ, որ վճարում է:

Թոները փորձում է վստահեցնել, որ Պետդեպարտամենտը Թիլերսոնի օրոք չի սկսել գործել անձայն: "Թիլերսոնը լավ կապի մեջ է Սպիտակ տան հետ, ու նախագահի հետ նրա հանդիպումները կրում եմ պարբերական բնույթ":

Նրա խոսքերով, պետքարտուղարի ու Պետդեպարտամենտի ձայնը Ազգային անվտանգության խորհրդի մակարդակով շատ բարձր է լսվում երկրի քաղաքականությանը վերաբերող հարցերի քննարկումներում:

XS
SM
MD
LG