Մատչելի հղումներ

Թրամփի մեղադրանքները ճշմարտացի՞ են, թե՝ ոչ. Լսումներ Կոնգրսում մարտի 2Օ-ից


Թրամփի մեղադրանքները ճշմարտացի՞ են, թե՝ ոչ. Լսումներ Կոնգրսում մարտի 2Օ-ից
please wait

No media source currently available

0:00 0:02:07 0:00

Սպիտակ տունը պիտի ներկայացնի վկայություններ, որոնք կապացուցեին իր հեռախոսազանգերը գաղտնալսելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած մեղադրանքները։ Այս պահանջը ներկայացնում են ԱՄՆ-ի կոնգրեսականները։

ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Դեյվին Նյունզը եւ հանձնաժողովի գլխավոր անդամներից դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն ասում են, որ ամերիկացիները պիտի իմանան, թե ինչն է ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել իր նախորդին։ Հիշեցնենք, որ Թրամփն ասել էր, թե Բարաք Օբամայի հրահանգով գաղտնալսվել են իր հեռախոսազրույցները։

Ինչպես Ադամ Շիֆն է ասում, եթե Թրամփը հայտարարում է, թե իր հեռախոսազրույցների գաղտնալսումը սկանդալ է, ապա պիտի լավ իմանա, որ ....՝՝Երբ պարզվի, որ իր նախորդի մասին, գործող նախագահի մեղադրանքները կեղծ են, այդ ժամանակ է, որ առաջ կգա իսկական սկանդալ՛՛։

Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Դեյվին Նյունզը նախ ցանկանում է պարզել, թե իրոք Թրամփն ու նրա թիմի անդամները ենթարկվել են գաղտնալսումների։ ՝՝Սակայն մինչ այժմ դեռեւս չունենք դա ապացուցող որեւէ փաստարկ՛՛, հայտարարել է նա։

Իսկ Սպիտակ տունն էլ մինչ այժմ հրաժարվում է բացատրություն տալ այն մասին, թե ինչն է նախագահին ստիպել հանդես գալ պայթյունավտանգ հայտարարությամբ։ Տան խոսնակ Շոն Սպայսերի խոսքերով, ինքը չի պատրաստվում հանդես գալ ենթադրությունների վրա հենված հայտարարություններով։ ՝՝Մենք համապատասխան հայտարարությամբ հանդես կգանք հետաքննության ավարտից հետո միայն՛՛, պատասխանել է նա լրագրողների հարցերին։

Օրենսդիրներից շատերին է մտահոգում այն հանգամանքը, որ Թրամփի իրականությունից կտրված հայտարարությունները կարող են թողնել բացասական խորը հետեւանք։

՝՝Ու եթե վեց ամիս անց նախագահը հայտարարի, թե Իրանը միջուկային ծրագրի հարցում դիմում է խաբեության, ու պարզվի, որ դա հորինվածք է, այն ժամանակ կունենանք շատ լուրջ խնդիր՛՛, ասում է կոնգրեսական Շիֆը ու ավելացնում, ՝՝Եթե պարզվի, որ նրա խոսքերը ճշմարտացի են, դա ավելի մեծ խնդիր կլինի։ Սակայն այդ դեպքում հարց առաջ կգա՝ հավատանք նրան, թե ոչ։ Արդյո՞ք նրան այնժամ կհավատան աշխարհում։ Այ դա է, որ կարող է ունենալ համաշխարհային հետեւանքներ՛՛։

ԱՄՆ-ի հետախուզության ներկա ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաները Թրամփի մեղադրանքների շուրջ կոնգրեսականների հարցերին են պատասխանելու լսումների ժամանակ, որոնք սկսվելու են մարտի 2Օ-ից։

XS
SM
MD
LG