Մատչելի հղումներ

Եվրոպայի ու Թուրքիայի լարվածությունից օգուտ է քաղում Ռուսաստանը


Եվրոպայի ու Թուրքիայի լարվածությունից օգուտ է քաղում Ռուսաստանը
please wait

No media source currently available

0:00 0:02:01 0:00

Ռուսաստան կատարած բարեկամական այցից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վեճի բռնվեց Նիդերլանդների հետ՝ այսպիսով ավելի սրելով Եվրոպական Միության հետ Թուրքիայի արդեն իսկ առկա լարվածությունը։

Անկարան հույս ուներ, որ եվրոպական երկրներում իր բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներկայությամբ ցույցեր անցկացնելու եղանակով կհաջողվեր եկող հանրաքվեի համար ապահովել այստեղ բնակվող մեծաթիվ թուրքերի աջակցությունը։ Թուրքիայի հանրաքվեն նախատեսում է նախագահին տալ ավելի մեծ լիազորություններ։ Եվ այն փաստը, որ Եվրոպան հիմնականում դա արգելեց, Էրդողանին հանում է հուներից։ Թուրքիայի երկու նախարարների ցույցերին մասնակցելու հնարավորություն չտալու Նիդերլանդների որոշումից հետո Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան այս երկրին համեմատեց ֆաշիստական Գերմանիայի հետ։

՝՝Եթե կարող եք զոհաբերել թուրք-հոլանդական հարաբերությունները, ուրեմն պիտի պատասխան տաք դրա համար՛՛, հայտարարել է Էրդողանը։

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռութեն Էրդողանի մեկնաբանություններն անվանել է ՝՝բորբոքիչ՛՛։ ՝՝Այս երկիրը ռմբակոծության է ենթարկվել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ֆաշիստների կողմից։ Ու նման համեմատությունը լիովին անընդունելի է՛՛, ասել է նա։

Լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան շարունակ ձախողվում է Եվրոպական Միությանն անդամակցելու ճանապարհին։ Եվրոպայի հետ Անկարայի հարաբերություններն ավելի սրվեցին, երբ հուլիսյան հեղաշրջման փորձից հետո Էրդողանը դիմեց համատարած վրեժխնդիր քայլերի։ Իսկ Նիդերլանդների հետ վերջին այս լարվածությունը հավանաբար ավելի դժվարանցանելի դարձնի դեպի Եվրոպական Միություն տանող Թուրքիայի ճանապարհը։
՝՝Իսկ այս ամենից միակ երկիրը, որն օգուտ է քաղում, Ռուսաստանն է՛՛, ասում է Ազգային պաշտպանություն համալսարանից Փիթըր Էլթսովը։ Նրա խոսքերով, Ռուսաստանը փորձում է վնասել Եվրոպական Միությունն ու ՆԱՏՕ-ն եւ մեծացնել իր ազդեցությունն աշխարհում։ 2Օ15 թվականին Թուրքիայի կողմից ռուսական ռազմաօդանավի կործանումից հետո Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները կտրուկ սրվեցին, սակայն Թուրքիայի հուլիսյան հեղաշրջումից հետո նախագահներ Պուտինն ու Էրդողանը հանդիպեցին երեք անգամ։
Հիշենք Պուտինի հետեւյալ խոսքերը. ՝՝Մենք պատրաստ ենք ավելի հեռուն տանել Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ պատմական ու առանձնահատուկ հարաբերությունները՛՛։

Այդ պատճառով վերլուծաբաններից շատերի խոսքերով, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային Եվրոպական Միությունից հեռու պահելու հանգամանքը կարող է Ռուսաստանի ազդեցությունը տարածելու ճանապարհին դառնալ կարեւոր մի քայլ Պուտինի կողմից ու իր համար։

XS
SM
MD
LG