Մատչելի հղումներ

Ի՞նչ ուղղությամբ է այսօր գնում քաղաքական Եվրոպան


Ի՞նչ ուղղությամբ է այսօր գնում քաղաքական Եվրոպան
please wait

No media source currently available

0:00 0:02:12 0:00

Անցյալ տարի Դոնալդ Թրամփի հաղթանակը ցույց էր տալիս քաղաքականության դեպի աջթեքման միտումներ: Այս տարի Եվրոպան է կանգնած նույն իրավիճակի առջեւ: Նիդերլանդներում պատրաստվում են հաջորդ շաբաթվա ընտրություններին, Ֆրանսիայում` հաջորդ ամսվա, Գերմանիայում` ամառավերջին:

“Ծանոթացեք հոլանդացի Դոնալդ Թրամփի հետ”: Այսպես են ասում Նիդերլանդներում` Գեերթ Վիլդերսի մասին խոսելիս: Քաղաքական գործիչ` սպիտակադեղնավուն, հետ սանրած մազերով, ներգաղթի դեմ ընդգծված կարծր դիրքորոշմամբ: Եվրոպական Միության դեմ քաղաքականություն վարող նրա կուսակցությունը մարտի 15-ի ընտրություններում ակնկալվում է, որ կվերցնի մեծ թվով աթոռներ խորհրդարանում:

Ինչպես Միջատլանտյան ակադեմիայի գործադիր տնօրեն Ստիվըն Սզաբոն է ասում, “Հնարավոր է, որ Թրամփի ընտրության եւ Բրէքզիթի հաղթանակի փաստերը շղթայական ռեակցիայի ազդեցություն գործեն եվրոպական մյուս երկրների վրա”:

Իրենց կառավարությունների ու քաղաքական վերնախավի նկատմամբ դժգոհույթունները զայրույթի ալիք են բարձրացրել Եվրոպայում: Վերլուծաբաններից Գուուս Վալքի խոսքերով, “Դրա առաջին պատճառներից փախստականության հետ կապված ճգնաժամն է: Պատճառներից մյուսը տնտեսական ճգնաժամն է, ճգնաժամը Հունաստանում, որը դեռ չի էլ ավարտվել: Բայց ամենագլխավոր պատճառը քաղաքական համակարգի ու քաղաքական կուսակցությունների նկատմամբ անվստահությունն է”:


Եվրոպացիներից շատերն են այսօր իրենք իրենց հարց տալիս, արդյո՞ք սա իմ իրական հայրենիքն է, արդյո՞ք սա դեռ իմ երկիրն է: Իսկ սրանք հարցեր են, որոնք քաղաքական փորձագետ Էդուարդ Ջոզեֆի կարծիքով կդառնան վճռական գործոն եկող ընտրություններում: “Անգելա Մերքելը փախստականների նկատմամբ վարեց շատ մեծահոգի քաղաքականություն: Սակայն փախստականների մեծ թիվը դարձավ նաեւ զայրույթի պատճառ Եվրոպայում”:

Մարդիկ այսօր նեղսրտում են նաեւ գլոբալիզացիայի արագությունից, ասում է նա:

Ու չնայած շատերը Եվրոպայում չեն հարգում աջթեւային պոպուլիստական կուսակցություններին, կամ Դոնալդ Թրամփի ուղղությունը, փաստ է, որ քաղաքական պատկերը Եվրոպայում փոխվում է մեծ արագությամբ` հօգուտ աջերի:

Այնպես որ Նիդերլանդներում մարտի 15-ի ընտրությունները նախնական մի ակնարկ կլինեն այն մասին, թե ինչ ուղղությամբ է այսօր ուզում գնալ եվրոպական քաղաքականությունը:


XS
SM
MD
LG