Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփի դեմ առաջին դատական հայցը ներկայացվել է ԱՄՆ-ի հեռավոր Հավայի նահանգի մայրաքաղաք Հոնոլուլույում: Այն առնչվում է վեց մահմեդական երկրների քաղաքացիների ԱՄՆ մուտք գործելու վերաբերյալ նոր արգելքին և բխում է կղզու մահմեդական բնակչության, զբոսաշրջության և միջազգային ուսանողների շահերից:

Հավայի նանանգի գլխավոր դատախազ Դուգ Չինի կարծիքով, այս արգելքը հիմնված է ազգային և կրոնական խտրականության վրա:

«1965 թվականիԿոնգրեսի որոշումը հստակ արձանագրում է, որ մենք այլևս չենք կարող խտրականություն ցուցաբերել ազգային եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Եվ սա մասնավորապես ասվում է ներգաղթի մասին օրենքում: Հիմա խնդիրն այն է, որ այս նոր արգելքը մեզ վերադարձնում է անցյալ՝ 1965 թվական, ենթադրյալ ահաբեկիչ համարելով այդ երկրների բոլոր քաղաքացիներին: Սա է խնդիրը»:

Ներգաղթի վերաբերյալ նոր հրամանագիրը Թրամփը ստորագրել էր երկուշաբթի օրը: Այն երեք ամսով սահմանափակում է մահմեդական 6 երկրների՝ Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանիմ Սիրիայի և Յեմենի քաղաքացիների մուտքը ԱՄՆ: Նույն հրամանագրով 4 ամսով կասեցվել է նաև այս երկրների փախստականների վերամիավորման ծրագրերը: Նոր հրամանագիրը չի վերաբերվում արդեն ԱՄՆ-ի մուտքի արտոնագիր, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի մշտական բնակության իրավունք ունեցող անձանց:

Նահանգային դատավորը կկայացնի Հավայի նահանգի հայցը՝ նոր արգելքի ուժի մեջ մտնելուց մեկ օր առաջ՝ մարտի 15-ին:

Ներգաղթի վերաբերյալ այս արգելքի նախնական տարբերակը հունվարին քաոսի և իրավական խնդիրների պատճառ դարձավ ԱՄՆ-ի խոշոր քաղաքների օդանավակայաններում: Արդեն ԱՄՆ ժամանած յոթ մահմեդական երկրների քաղաքացիներին առանձնացնում, հարցաքննում և արգելում էին դուրս գալ օդանավակայանից, սակայն նահանագային դատարանը ժամանակավորապես չեղարկեց Թրամփի ներգաղթի վերաբերյալ առաջին հրամանագիրը:

Նոր հրամանագրում արգելված երկրների ցանկից հանվել է Իրաքը։

XS
SM
MD
LG