Մատչելի հղումներ

Շատերի հիշողություններում դեռ թարմ է Դոնալդ Թրամփի երդմնակալության հաջորդ օրը կայացած պատմական «Կանանց երթի» բազմամիլիոնանոց մասնակիցների հավասար իրավունքների պահանջը: Երկու երեխաների մայր Վանեսա Գարդենսը ասում է, որ այդ երթը ընդամենը տևական պայքարի սկիզբն էր:

«Կանայք ԱՄՆ-ում երկար ճանապարհ են անցել, սակայն մենք դեռ չենք հաղթահարել պատնեշները, օրինակ կին նախագահ ունենալու, կամ մեր մարմնի վերաբերյալ սեփական որոշում կայացնելու և հավասար աշխատավարձ ունենալու հարցերում», - գտնում է ակտիվիստ Վանեսա Գարդենսը :

Չնայած ամբողջ աշխարհում կանանց խրախուսում էին չորեքշաբթի օրը չաշխատել՝ ի նշան տնտեսության համար նրանց կարևորության, Գարդենսը ծրագրում էր այցելել կանանց բիզնեսներ և իր աջակցությունը ցուցաբերել հղիության արհեստական ընդհատումների իրավունքի կողմնակից դեմոկրատ կանանց քաղաքական արշավներին:

՝՝Լուսավորված կանայք՛՛ անվանումը կրող պահպանողական խմբավորումից Քերին Ագնեսը կանանց հավասարության կողմնակից է, սակայն դեմ էր չորեքշաբթի օրը չաշխատելու բողոքի արշավին:

«Կանայք մեծ բարձունքների են հասել և ես նյարդայնանում եմ, երբ նոր սերնդի աղջիկները դա չեն գիտակցում, և իրենց զոհի տեղ դնելով, փորձում ինչ-որ խնդիրներ լուծել»:

Ոչ ոք չէր կանխատեսում, որ հունվարի 21-ին «Կանանց երթը» այդքան մարդաշատ կլիներ: Եվ դեռ հայտնի չէ այն մարդկանց թիվը, ովքեր չեն ներկայացել աշխատանքի չորեքշաբթի օրը:

XS
SM
MD
LG