Մատչելի հղումներ

Եվրոպան ցուցաբերում է փախստականների հոսքը կրճատելու միտումներ


Եվրոպան ցուցաբերում է փախստականների հոսքը կրճատելու միտումներ
please wait

No media source currently available

0:00 0:02:03 0:00

Եվրոպական Միությունը նախազգուշացնում է, որ համապատասխան գործողությունների կդիմի անդամ այն երկրների դեմ, որոնք շարունակեն չմասնակցել փախստականներին տեղաբաշխելու ծրագրին։ Տեղաբաշխման ոչ բավարար աշխատանքի արդյունքում Եվրոպրայի հարավում այսօր տասնյակ հազարավոր փախստականներ են կուտակվել։

Եվրոպական Միությունը հաստատել էր մի ծրագիր, որի համաձայն 2Օ15 թվականին Իտալիայում ու Հունաստանում կուտակված փախստականները պիտի տեղաբաշխվեին այլ երկրներում։ Սակայն վերջին տվյալների համաձայն, Միության անդամ երկրներն ընդունել են նշված 16Օ հազար փախստականներից միայն 13 հազարին։ Այդ պատճառով Բրյուսելը, որը Եվրոպական Միության փաստացի մայրաքաղաքն է, նախազգուշացնում է, որ այլեւս որեւէ արդարացում չի լսելու անդամ պետություններից։

Եվրոպական Միության միգրացիայի հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպոուլոսը հիշեցնում է, որ Միությունը հիմնված է երկու սկզբունքների վրա։ ՝՝Այդ սկզբունքներն են համերաշխությունը եւ պատասախանատվությունը։ Այս բառերը պարզապես բարոյական արժեքներ չեն, դրանք իրավական ու պարտադիր իրագործելի սկզբունքներ են՝ կնքված համապատասխան պայմանագրով՛՛։

Սակայն կան պետություններ, ինչպես օրինակ Հունգարիան, որոնք առհասարակ հրաժարվում են ընդունել որեւէ փախստականի։ Եվրոպական Միությունն ունի Եվրոպական դատարանում Հունգարիայի նման երկրների դեմ դատական գործ հարուցելու հնարավորություն։ Սակայն Բրյուսելն ունի այլ հնարավորություններ եւս, ասում է վերլուծաբան Քամինո Մորթերա Մարթինեզը, ում խոսքերով, ՝՝Այդ հնարավորություններից մեկն այդ պետություններին բյուջեի մի հատվածից զրկելու տարբերակն է՛՛։

Բայց դա կարող է հանդիպել հակադարձ քայլերի, երբ Եվրոպական Միությունում պոպուլիստական ընդդիմությունն այսօր մեծ տեղ ունի։ Վերլուծաբանն այդ պատճառով նախազգուշացնում է, որ փախստականներ ընդունելու հարցում պարտադրանքը կարող է զարկ տալ Եվրոպական Միության նկատմամբ արդեն իսկ առկա բացասական տրամադրություններին։

Երկընտրանքի առջեւ կանգնելով՝ Եվրոպան այսօր կանգնած է նաեւ փախստականների հոսքը կանգնեցնելու դժվարությունների առջեւ։ Գերմանիան այն երկրներից է, որոնք արագացնում են փախստականի կարգավիճակ չստացած անձանց արտաքսելու գործընթացը։ Կանցլեր Անգելա Մերքելն էլ ավելի կարծր դիրքեր է այս հարցում որդեգրում, քանի որ առջեւում սեպտեմբերյան ընտրություններն են։ Իսկ միայն Լիբիայում այսօր սպասում է 7ՕՕ հազարից մինչեւ մեկ միլիոն փախստական։

Ու որքան փոքր են լինում ծովի ալիքները, այնքան ավելի է մեծանում Միջերկրականը հատող փախստականների թիվը։

XS
SM
MD
LG