Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, որոշ երկրներից ԱՄՆ մուտքը ժամանակավորապես արգելափակելու վերաբերյալ, շատ է քննարկվել վերլուծաբանների եւ քաղաքական գործիչների միջեւ: Եկեք այսօր քննարկենք այդ որոշումը հենց ներգաղթյալների հետ, որոնք շատ են մայրաքաղաք Վաշինգտոնի տաքսիների վարորդների շրջանում:

«Սոմալին նախկինում Ամերիկայի դաշնակիցն էր», - Աբի Հասանը Սոմալիից է: Նախագահ Թրամփի արգելափակումը վերաբերում է իր եւ հինգ այլ երկրներին՝ Սուդանին, Յեմենին, Լիբիային, Իրանին եւ Սիրիային:

«Պատկերացրեք, եթե օդանավակայանում ասեն՝ մահմեդականներ այս կողմ, սեւամորթներն այն կողմ, Սոմալիից կամ Սուդանից ժամանածները՝մյուս: Գեղեցիկ չի»:

Լիքութ Հուսեյնը Պակիստանից Ամերիկա էր ժամանել 1967-ին: Նա աջակցում է ավնտանգության ապահովմանն ուղղված որոշումներին.

«Դա չի նշանակում, որ բոլոր մահմեդականները վատն են: Օրենքը բոլորին մուտքը չի արգելափակում, միայն՝ վատ մարդկանց»:

Վարորդները հատուկ աջակցություն հայտնեցին Սիրիայի փախստականների հանդեպ: Հաբթամու Թիլահունը Եթովպիայից ԱՄՆ է ժամանել 15 տարի առաջ.

«Նախկինում ես էլ էի փախստական, ամերիկացիներն ինձ փրկեցին»:

Վարորդները համոզված են, որ Սիրիայի փախստականների, հատկապես երեխաների նկատմամբ անհրաժեշտ է այնուամենայնիվ հատուկ մոտեցում ցուցաբերել: Վաշինգտոնի տաքսու վարորդներն արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշումներ չեն կայացնում, սակայն իրենց իսկ խոսքով հաճախ են տաքսիով տեղափոխում որոշում կայացնողներին:

XS
SM
MD
LG