Մատչելի հղումներ

Արդյո՞ք գաղտնալսել են Թրամփի հեռախոսազրույցները


Արդյո՞ք գաղտնալսել են Թրամփի հեռախոսազրույցները
please wait

No media source currently available

0:00 0:02:05 0:00

ԱՄՆ-ի Սպիտակ տունը պահանջում է 2Օ16 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության շուրջ հետաքննությունների շրջանակներում նաեւ սկսել հետաքննություն, պարզելու համար, թե արդյոք Հետաքննությունների դաշնային բյուրոն նախագահ Օբամայի վարչակազմի օրոք չի լրտեսել Դոնալդ Թրամփին։

ԱՄՆ-ի Սպիտակ տունը որեւէ փաստ չի ներկայացնում, որն ապացուցեր նախագահ Դոնալդ Թրամփի այն մեղադրանքների ճշմարտացիությունը, որոնց համաձայն Բարաք Օբամայի նախագահության ժամանակ գաղտնալսվել են Նյու Յորքի իր գրասենյակի խոսակցությունները։

Գաղտնալսումներ իրականացնելու համար պահանջվում է դատարանի թույլտվություն։ Դատարանի թույլտվությունն էլ լինում է գաղտնի։ Սակայն Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջեյմս Քլեփերը չի հիշում նախագահ Թրամփին պատկանող Նյու Յորքի ՝՝Թրամփ Թաուեր՛՛ անվանումը կրող երկնաքերում գաղտնալսումներ իրականացնելու դատական որեւէ հրահանգ։

Օբամայի վարչակազմի նախկին այլ պաշտոնյաներ նույնպես հերքում են օրենքն Օբամայի կողմից շրջանցելու մասին մեղադրանքները։
Ինչպես Սպիտակ տան նախկին խոսնակ Ջոշ Ըրնեսթն է ասում.՝՝Գուցե Օվալաձեւ սրահը ներկայումս զբաղեցնողին զարմանք հարուցի այն փաստը, որ Միացյալ Նահանգների նախագահը չունի Ամերիկայի որեւէ քաղաքացու գաղտնալսելու շուրջ միանձնյա որոշում կայացնելու իրավունք՛՛։

Երկրի օրենսդիրներին Թրամփի մեղադրանքները մեծապես են մտահոգել։
Ինչպես հանրապետական սենատոր Լինդզի Գրահամն է ասում, ՝՝Ես շատ եմ մտահոգված մեր նախագահի այն խոսքերով, որոնց համաձայն նախկին նախագահն իրականացրել է անօրինական ինչ որ քայլեր՛՛։

Գաղտնալսում իրականացնելու համար կա օրինական միայն մեկ հնարավորություն։ Դա այն դեպքում է, երբ լինում են կասկածներ, որ գործը կապ ունի այլ երկրների կառավարությունների հետ։

՝՝Ինձ մտահոգում է մի բան, արդյո՞ք Օբամայի վարչակազմը ստացել է դատարանի լիազորություն այն կասկածներով, որ Թրամփի նախընտրական արշավի թիմը կապեր է ունեցել օտար երկրների կառավարութունների հետ՛՛, ասել է սենատոր Լինդզի Գրահամը։


Դեմոկրատ սենատորներից Ալ Ֆրանքենին մտահոգում է մեկ այլ հնարավորություն։

՝՝Կարծում եմ՛՛, ասում է նա, որ Թրամփը փորձում է մարդկանց ուշադրությունը շեղել մեր երկրի գործերին օտար պետության կողմից միջամտելու փորձերից՛՛, ասել է նա։

Թրամփը թվիթերյան իր էջում էր գրել, թե տեղեկություններ է ստացել իր խոսակցությունները գաղտնալսվելու մասին։

Թրամփը սակայն չի հստակեցրել, տեղեկություններն ինքը ստացել է իրեն ներկայացվող զեկույցներից, ինչ որ խոսակցությունից, թե՝ մամուլի ինչ որ հաղորդագրությունից։

XS
SM
MD
LG