Մատչելի հղումներ

Կիրակի օրն Իրաքի զորքերը, ամերիկյան զինուժի գլխավորությամբ, վերսկսկել են մարտերը Տիգրիս գետի արևմտյան ափին, որի նպատակն է ազատագրել Մոսուլի հին քաղաքի կենտրոնը ԴԱԵՇ-ի վերահսկողությունից:

«Մենք հաղթանակում ենք: Ինչպես տեսնում եք, այս մեքենաներն ու դիերը պատկանում են ԴԱԵՇ-ին: Թշնամին պարտվում է», հայտնում է մայոր Ամար ալ-Շիմարին:

Ինչեւէ, ԴԱԵՇ-ը չի նահանջում և դեռ շարունակում է ամրապնդել իր դիրքերն Իրաքում:

«Թշնամին փորձում էր խոչընդոտել մեր զորքրի առաջխաղացումը փողոցներում ռումբեր պայթացնելով, =իսկ տներում ծուղակներ տեղադրելով, ինչպես նաև՝ մահապարտների և հրթիռային հարձակումների միջոցով: Ինչեւէ, մենք շարունակում ենք մեր գործողությունները», - հաղորդում է հրամանատար Հազիմ Քարիմը:

Հազարավոր քաղաքացիներ ստիպված լքել են արևմտյան Մոսուլի իրենց բնակավայրերը: Եվ չնայած փախստականների համար նախատեսված նոր ճամբարի ու վրանների առկայությանը, ընդհանուր վիճակն ու պայմաններն անբերանպաստ են:

«Ջրի և հոսանքի բացակայությունից բացի, ընդհանուր տարածքը մարդաշատ է, սննդի քանակը՝ փոքր: Նախաճաշ չեն տրամադրում և հացը խնդիր է. ոչ բոլորին է հաց հասնում», ասում է փախստական Ահմեդ Աթիյան:

Փախստականների ճգնաժամը բարդացել է, քանի որ ըստ միջազգային «Կարմիր խաչի»՝ բազմաթիվ վիրավորներ ունեն հաճախակի փսխումներ, այտուցներ և այլ ախտանշաններ, որոնք քիմիական զենքերից և պայթյունների հետևանք են:

«Մարտի մեկից առայսօր մենք ընդունել ենք քիմիական զենքերից ստացված վնասվածքներով 15 վիրավորների, որոնցից 4-ը՝ կին, 5-ը՝ երեխաներ են», - տեղեկացնում է Իրաքի «Կարմիր խաչի» խոսնակ Սառա ալ-Զավքարին:

Քիմիական զենքի կիրառումը պատերազմական հանցագործություն է համարվում: Հայտնի է, որ ԴԱԵՇ-ը Սիրիայում բազմիցս քիմիական զենք է կիրառել, սակայն, ըստ հաղորդագրությունների, սա Իրաքում առաջին դեպքն է:

XS
SM
MD
LG