Մատչելի հղումներ

Շարունակում են վատթարանալ Թուրքիայի ու Եվրոպական Միության միջեւ հարաբերությունները


Շարունակում են վատթարանալ Թուրքիայի ու Եվրոպական Միության միջեւ հարաբերությունները
please wait

No media source currently available

0:00 0:02:17 0:00

Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները փորձում են ցույցեր անցկացնել Գերմանիայում՝ ի պաշտպանություն ապրիլին Թուրքիայում անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվեին։ Եվրոպական երկրները դա անթույլատրելի են համարում։

Եվրոպական Միության հետ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են վատթարանալ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի գործողություններն անվանում է ՝՝նացիստական քայլ՛՛ ՝ երկրի ղեկավարությանը դատապարտելով այն բանի համար, որ թույլ չի տալիս Թուրքիայից այցելած պաշտոնատար անձանց մասնակցությամբ այստեղ անցկացնել Թուրքիայում ապրիլի 16-ի հանրաքվեին աջակցող ցույցեր։

Գերմանիան հայտարարում է, թե թուրքերի կողմից կազմակերպվող ցույցերի արգելքը կապված է անվտանգության հարցերի հետ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները փորձում են հանրաքվեի միջոցով ստանալ սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնելու հնարավորություն, հանրաքվե, որը նախատեսում է ավելի լայն լիազորություններ տրամադրել Էրդողանին։ Իսկ Գերմանիայում բնակվող մոտ մեկ ու կես միլիոն թուրքեր համարվում են Թուրքիայի քաղաքացիներ, որոնց ձայնը կարող է մեծ նշանակություն ունենալ հանրաքվեի արդյունքի համար։

Նախագահ Էրդողանը հայտարարում է, թե ինքն անձամբ է գնալու Գերմանիա, իր երկրի հանրաքվեի հարցով քարոզչություն տանելու համար։ ՝՝Եվ Գերմանիա, եթե ինձ թույլ չտաս անցնել քո դռների միջով, եթե ինձ թույլ չտաս խոսել, ես աշխարհին կկանգնեցնեմ ոտքի՛՛, հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Գերմանիային ոչ ժողովրդավարական պետություն որակելու Էրդողանի խոսքերը Գերմանիայի արդարադատության նախարարն անվանել է «Անհեթեթ, ամոթալի ու տարօրինակ՛՛։ Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերն էլ առաջարկել է, որ արգելվեն թուրք պաշտոնատար անձանց մասնակցությամբ ցույցեր ամբողջ Եվրոպական Միության տարածքում։

Եվրոպան դատապարտում է Թուրքիային՝ հուլիսյան հեղաշրջման փորձից հետո տասնյակ հազարավոր մարդկանց եւ Թուրքիայում գերմանացի թուրք մի լրագրողի ձերբակալման համար։
Նիդերլանդերի վարչապետ Մարք Ռուհթան էլ, ելնելով այն փաստից, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն մտադիր է մասնակցել եկող շաբաթ օրն այստեղ թուրքերի կողմից անցկացվելիք ցույցերին, ասել է, թե ՝՝Հոլանդիայի քաղաքական տարածքը այլ երկրների քաղաքական արշավների վայր չէ՛՛։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի խոսքերով, Թուրքիայի կառավարության անդամների ներկայությունը ցույցերին դիտարկվելու է միայն ներկա օրենքների շրջանակներում։

XS
SM
MD
LG