Մատչելի հղումներ

Լոս Անջելես-ը ապաքրեականացնում է փողոցային բիզնեսը


A vendor in Los Angeles, Calif., prepares pupusas, center, and other savory Salvadoran street food. The city council unanimously voted to decriminalize sidewalk sales. (A. Martinez/VOA)

Լոս Անջելեսի փողոցների մայթերը լի են մանրածախ առևտրով զբաղվով մարդկանցով, ովքեր չունեն համապատասխան թույլտվություն: Բազմաթիվ փախստականների համար սա ԱՄՆ-ում տնտեսական աստիճանավանդակի առաջին աստիճանն է, գտնում է «Լոս Անջելեսի փողոցային առևտրի արշավ» նախաձեռնությունից՝ Դուգ Սմիթը:

«Այն բիզնես հիմնելուն միտված առաջին քայլն է: Այդ առումով մենք կարևորում ենք ձեռներեցության նախադրյալները, ինչն ավելին է, քան իրավունք տրամադրելը: Մենք ջանում ենք ակտիվորեն ստեղծել այն տեխնիկական միջոցները, որոնք կօգնեն մարդկանց բիզնես հիմնել՝ խթանելով տնտեսական շարժունակութունը»:

Մերսեդես Սանչեզը պատմում է, որ մարդիկ ստիպված են փողոցային առևտրով զբաղվել, քանի որ անփաստուղթ ներգաղթյալների համար ԱՄՆ-ում բարդ է աշխատանք գտնելը: Նոր ընդունված օրենքը պաշտպանում է այս մարդկանց իրավունքները Թրամփի՝ ներգաղթյալների տարհանման ճակատագրին արժանանալու վտանգից:

«Այն ինչ մեզ չէր հաջողվում երեք տարվա ընթացքում, հնարավոր դարձավ հենց Դոնալդ Թրևամփի շնորհիվ, քանի որ նա միավորեց մարդկանց: Սա նշանակում է , որ մենք կարող ենք ապրել խաղաղ, առանց տագնապի, որ ուր որ է, մեզ կձերբակալեն»:

Փողոցային մանրածախ առևտրի իրացման վերաբերյալ նոր օենքը ուժի մեջ կմտնի մի քանի շաբաթից: Համաձայն նոր օրենքի՝ փողոցային առևտրով զբաղվող մարդիկ պետք է վճարեն հատուկ թույլտվության համար և հետևեն սանիտարական պահանջներին:

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիք Գարսետին մոտ օրերս կվավերացնի այս նոր օրինագիծը, որի նպատակն է օրենքի դաշտ բերել և պաշտպանել բոլոր ազնիվ ու աշխատասեր լոսանջելեսցիների իրավունքները:

XS
SM
MD
LG