Մատչելի հղումներ

Նախկին նյարդավիրաբույժ Բեն Քարսոնին ԱՄՆ-ի Սենատը ձայների 58-41 հարաբերակցությամբ հաստատեց բնակարանաշինության և քաղաքային զարգացման նախարարի պաշտոնում: 65-ամյա Քարսոնը, ով չունի այս ոլորտում համապատասխան փորձառություն, առաջին աֆրոամերիկացին է ԱՄՆ-ի նոր կառավարությունում։

Իսկ Տեխասի նախկին նահանգապետ Ռիք Փերին, ով ժամանակին խոստացել էր լուծարել Էներգետիկայի նախարարությունը, Սենատի ձայների 62-37 հարաբերակցությամբ հաստատվեց նույն գերատեսչության ղեկավարի պաշտոնում, ում տնօրինության տակ է նաև ԱՄՆ-ի միջուկային ռազմական համալիրը: 66-ամյա Փերին նախարարի պաշտոնը ստանձնելով՝ պետք է ղեկավարի ԱՄՆ-ի նավթահանման զարգացմանն ուղղված գիտահետազոտական աշխատանքները և զարգացնի էներգետիկայի ոլորտը՝ մասնավորապես միջուկային և վերականգնվող աղբյուրներ օգտագործող էներգետիկան:

Տեխասի նահանգապետի պաշտոնավարման տարիներին Փերիի՝ էներգարդյունաբերության ոլորտում կուտակած փորձը նրա աջակիցները դրական են գնահատում, մինչ Փերիի քննադատները ահագնացած են նրա՝ կլիմայի փոփոխության շուրջ ունեցած չեզոք դիրքորոշման, միևնույն ժամանակ Տեխասի նավթարդյունաբերական ոլորտի հետ ունեցած սերտ կապերի առնչությամբ:

Բեն Քարսոնը, չունենալով հանրային ոլորտում աշխատանքի փորձառություն, կղեկավարի 8,300 աշխատակազմ ունեցող նախարարություն, որի տարեկան բյուջեն՝ 47 մլրդ ԱՄՆ դոլար է: Բնակարանաշինության և քաղաքային զարգացման նախարարությունը միլիարդավոր դոլարների բնակարանային օգնություն և հիփոթեքային ապահովագրություն է տրամադրում ցածր եկամուտ ունեցող մարդկանց և ընտանիքներին:

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի կողմից ընդունած երդմնկալության ընթացքում, Քարսոնը խոստացավ անաչառ լինել և խուսափել շահերի բախումից պետական գործալկալության և Թրամփի սեփականություն հանդիսացող շինությունների համատեքստում:

XS
SM
MD
LG