Մատչելի հղումներ

Դեմոկրատները պահանջում են արդարադատության նախարարի հրաժարականը


Jeff Sessions in Capitol
Jeff Sessions in Capitol

Արդարադատության նախարար Ջեֆ Սեշընզը ընտրությւոնների ընթացքում աջակցել է նախագահ Դոնալդ Թրամփին: Քարոզարշավի օրերին նա ԱՄՆ-ի Սենատի անդամ էր և Դոնալդ Թրամփի խորհրդականը:

Արդարադատության նախարարի պաշտոնում նրա թեկնածության հաստատման նիստի ժամանակ, վերջինիս հարցրել էին, թե Թրամփի նախընտրական թիմի անդամների՝Ռուսաստանի հետ ունեցած կապի հաստատման դեպքում ինչպիսին կլինի վերջինս արձագանքը։

«Նախագահական արշավի ժամանակ ես մեկ կամ երկու անգամ փոխարինել եմ որոշ մարդկանց: Ես հաղորդակցում չեմ ունեցել ռուսների հետ»,- ասել էր Սեշըենզը:

Սակայն հետագայում հայտնի է դարձել, որ վերջինս հանդիպել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ հուլիս ամսին միջոցառումներից մեկի ժամանակ, ինչպես նաև սեպտեմբերին իր գրասենյակում:

Արդարադատության նախարարության խոսնակ Սառա Իսգուր Ֆլորեսն ասել է, որ Սեշընզի հայտարարության մեջ չկա որևէ կեղծիք: Ավելի ուշ արդարադատության նախարարը տարածել է հայտարարություն, ուր ասվում է, որ նա երբեք չի հանդիպել որևէ ռուս պաշտոնյայի՝ քարոզարշավի հետ կապված հարցեր քննարկելու համար:

Սենատոր Ալ Ֆրանկենը գտնում է, որ Սեշընզը չպետք է ընդգրված լինի ռուսական կիբերհարձակման հետաքննության մեջ: Սակայն Կոնգրեսում դեմոկրատների ղեկավարներ Նենսի Փելոսին և սենատոր Չարլզ Շումերը, ինչպես նաև սենատոր Էլիզաբեթ Ուորենը պահանջում են արդարադատության նախարարի հրաժարականը:

«Քանի որ արդարադատության նախարարությունը պետք է վեր կանգնած լինի այս ամենից, նախարարը պետք է հրաժարական տա: Ամենակարևորը, որ վստահ լինենք, որ անաչառ հետաքննություն է իրականացվում: Ամեն ինչ պետք է անել ճշմարտությունը բացահայտելու համար»,- ասում է սենատոր Շումերը։

Դաշնային հետաքննության բյուրոն, որն արդարադատության նախարարության մասն է, իրականացնում է հետաքննություն՝ պարզելու՝ արդյոք կա ռուսական ներգրավվածություն ամերիկյան վերջին ընտրություններին և արդյոք կա կապ Թրամփի նախընտրական թիմի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարության միջև:

Առանձին հետաքննություններ են իրականացնում նաև Սենատի և Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովները:

XS
SM
MD
LG