Մատչելի հղումներ

Վարչակազմի փոփոխության արդյունքում մայրաքաղաքի ռեստորանները ձեռք են բերում նոր հաճախորդներ


White House Executive Chef Cris Comerford shows the first course for the Japanese State Dinner, a Toro Tartare and Caesar Sashimi Salad, in the State Dining Room of the White House in Washington, DC, on the eve of the State Dinner, April 27, 2015.

Աշոկ Բաջաջը Սպիտակ Տան մոտակայքում գտնվող Oval Room ռեստորանի սեփականատերն է, ուր նախկին նախագահ Օբամայի վարչակազմի անդամները մշտական հաճախորդներ էին: Այս պահի դրությամբ միայն Սպիտակ Տան խոսնակն է մեկ անգամ այցելել ռեստորան: Բաջաջը հույս ունի, որ լավագույն ավանդույթները կվերականգնվեն:

«Ժամանակ է անհրաժեշտ նոր վարչակազմի աշխատողների համար՝ հարմար ռեստորան հայտնաբերելու համար: Առաջին ամիսն անցումային շրջան է: Նրանք փորձում են հասկանալ ինչ է կատարվում Սպիտակ Տան ներսում, որից հետո միայն սկսում են փնտրել ժամանցի վայրեր դրսում»,- ասում է Աշոկը:

Ընտրություններից հետո դեմոկրատ վարչակազմը, որը Օբամայի նախագահության օրոք արդեն ձեռք էր բերել վստահություն, իր տեղը զիջեց հանրապետականներին, որոնք հաշվի առնելով նախագահ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետը, դեռևս փորձառություն են ձեռք բերում, ուստի շատ ժամանակ չունեն ժամանցի համար:

Վաշինգտոնի Capitol Lounge ռեստորանի հաճախորդների մեծ մասն ասում է, որ զբաղվում է քաղաքականությամբ:

«Միանշանակ կարելի է ասել, թե ով է նոր այս քաղաքում: Մեր աշխշատողները հին հաճախորդներին գիտեն անուններով, գիտեն, թե ինչ խմիչք են նրանք նախընտրում կամ ինչ երաժշտություն: Մենք ուրախ ենք նրանց տեսնել մեզ մոտ: Նոր մարդկանց պարագայում ժամանակ է պետք նրանց ճանաչելու համար»,- ասում է Բրայսոն Լեֆմանը Capitol Lounge ռեստորանից:

Այսպիսով վարչակազմի փոփոխության արդյունքում տեղի ռեստորաններն ու սրճարանները ձեռք են բերում նոր հաճախորդներ, մարդկանց, ովքեր ստանձնել են պաշտոններ ու պարտավորություններ հանրապետական նոր վարչակազմի ներքո: Ռեստորանների ու սրճարանների սեփականատերերը հույս ունեն, որ Վաշինգտոնը ճանաչելու նրանց անցումային շրջանն երկար չի տևի:

XS
SM
MD
LG