Մատչելի հղումներ

Verizon ընկերությունը կգնի Yahoo-ի ինտերնետային ծառայությունն ավելի ցածր գներով


The Yahoo and Verizon logos on a laptop, in North Andover, Massachusetts, July 25, 2016.

Yahoo ընկերությունը հրաժարվում է վճարել ընկերության գլխավոր տնօրեն Մարիսա Մեյերին վերջինիս 2016 թվականի 2 միլիոն դոլարանոց բոնուսը՝ կապված 2014 թվականին Yahoo էլեկտրոնային նամակների մասսայական կոտրման փաստի հետ:

Ներքին հետաքննությունը պարզել է, որ ընկերության ղեկավարությունը համապատասխան միջոցառումներ չի իրականացրել, երբ 2014 թվականին հայտնաբերվել է, որ կոտրվել են շուրջ 500 միլիոն օգտատերերի հաշիվներ, որոնք գումարվելով 2013 թվականի նման մի միջադեպից տուժած օգտատերերի թվին, տուժած օգտատերերի հաշիվների թիվը հասցրել են գրեթե մեկ միլիարդի:

Yahoo ընկերության գլխավոր իրավաբան Ռոնալդ Բելը հրաժարական տվեց՝ չստանալով որևէ փոխհատուցում իր բաժնի անարդյունավետ աշխատանքի պատճառով:

Այս միջադեպի արդյունքում վտանգի տակ դրվեց Yahoo-ի ինտերնետային ծառայության վաճառքի գործարքը հեռուստահաղորդակցության ոլորտի առաջատար Verizon ընկերության հետ: Վերջինս 350 միլիոն դոլարով նվազեցրեց գործարքի գինը՝ այն հասցնելով 4,5 միլիարդ դոլարի: Սպասվում է, որ գործարքը կկնքվի 2017 թվականի երկրորդ կեսին:

XS
SM
MD
LG