Մատչելի հղումներ

Թրամփի Ազգային հետախուզության ծառայության ղեկավարի թեկնածուն Ռուսաստանը կոչել է մեծ սպառնալիք


Dan Coats testifies before the Senate (Select) Intelligence Committee on his nomination to be the next director of national intelligence in the Dirksen Senate Office Building, Feb. 28, 2017, on Capitol Hill in Washington, D.C.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնի թեկնածու Դեն Քոթցը օրերս Ռուսաստանին անվանել է մեծ սպառնալիք՝ նշելով, որ Մոսկվան փորձել է ազդել նոյեմբերյան ընտրությունների արդյունքների վրա: Այս հայտարարությունը նա արել է ԱՄՆ-ի Սենատի հատուկ ծառայությունների գծով հանձնաժողովի լսումների ընթացքում:

«Ռուսաստանը երկար ժամանակ է իրականացնում է իր քարոզչությունը՝ փորձելով ազդել տարբեր երկրների ընտրությունների արդյունքների վրա: Հենց այս պահին դա տեղի է ունենում Եվրոպայում: Նրանք օգտագործում են կիբերհարձակումները, տարբեր այլ մեթոդներ, որոնք չեն օգտագործել նախկինում: Կարևոր խնդիրն այն է, որ ամբողջապես հասկանանք ինչ է տեղի ունեցել, ինչպես է տեղի ունեցել և դրա վերաբերյալ ամբողջական զեկույց պատրաստենք»,- ասել է Քոթցը:

Սենատի լսումների ընթացքում նախագահի հետախուզության գծով թեկնածուն խոստացել է ամբողջական հետաքննություն իրականացնել ԱՄՆ-ի ընտրությունների վրա Կրեմլի ունեցած դերակատարության վերաբերյալ: Այս դիրքորոշումը սակայն հակասում է նախագահ Թրամփի նախկին հայտարարություններին, ով և՛ նախընտրական փուլում և՛ ընտրություններից հետո հերքել է հատուկ ծառայությունների բացահայտումներն այս ուղղությամբ:

Դեն Քոթցի մատնանշած մեկ այլ գլխավոր սպառնալիքներից է ծայրահեղ իսլամական ահաբեկչությունը:

«Նրանք տարածում են ատելությամբ լի ուղերձներ տարբեր կիբերդաշտերում և գործում են իրենց ինքնահռչակ խալիֆայությունից դուրս»:

Քոթցը նաև մտահոգություն է հայտնել Հյուսիսային Կորեայի ու Չինաստանի կապակցությամբ:

XS
SM
MD
LG