Մատչելի հղումներ

Թրամփը մեղադրել է Օբամային


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է նախորդ նախագահ Բարաք Օբամային իր դեմ բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ.

«Կարծում եմ, դրա հետեւում նախագահ Օբաման է, քանի որ նրա մարդիկ հաստատ դրա հետեւում են: Այդ խմբից են հավանաբար գալիս նաեւ որոշ արտահոսքեր, որոնք իրականում լուրջ են, որոնք իրականում վնաս են հասցնում ազգային անվտանգությանը: Բայց ես գիտակցում եմ, դա քաղաքականություն է, եւ որ նա դրանց հետեւում է կանգնած, դա քաղաքականություն է ու երեւի դա շարունակվի»:

Նախագահ Թրամփի դեմ բողոքների թիվն ԱՄՆ-ում ավելացել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց Obamacare Օբամայի կողմից մշակված առողջապահությանապահովագրության ծրագիրը դադարեցնելու մասին: Փոխարենը նախագահ Թրամփը խոստացել է մշակել առողջապահության ապահովագրության իր ծրագիրը, սակայն քաղաքացիներն անհանգստացած են, որ Obamacare-ի դադարեցման հետեւանքով իրենք կմնան առանց ապահովագրության, ստիպված լինելով ինքնուրույն վճարել բժշկական ծառայությունների բարձր վճարները:

XS
SM
MD
LG