Մատչելի հղումներ

Մինչև 2018 թվականի վերջը կկազմակերպվի զբոսաշրջական ուղևորություն դեպի լուսին


FILE - The SpaceX Dragon cargo capsule approaches the International Space Station prior to installation in this NASA picture taken April 10, 2016.

Ամերիկյան մասնավոր Space Exploration Technologies ընկերությունը՝ հայտնի որպես SpaceX հայտարարել է, որ մինչև 2018 թվականի վերջը ծրագրում է կազմակերպել երկու զբոսաշրջիկների ուղևորություն դեպի տիեզերք, որը կներառի պտույտ լուսնի շուրջ: Ընկերության գլխավոր տնօրեն Էլոն Մասքին հրաժարվել է նշել ուղևորների անունները կամ որքան են նրանք վճարելու այդ ուղևորության համար, սակայն նշել է, որ գումարը բավականին մեծ է:

Սա առաջին նման նախաձեռնությունն է, երբ մասնավոր անձինք կհեռանան 640 հազար կիլոմետր երկնքից, կանցնեն լուսինը և կվերադառնան երկիր: Ուղևորությունը նման է NASA-ի Ապոլոն առաքելությանը:

Տիեզերական հարցերով փորձագետ ավստրալիացի Մորիս Ջոնսն ասում է, որ SpaceX ընկերությունն ամենայն հավանականությամբ կօգտագործի այս առաքելության համար Falcon անվանումով տիեզերանավը: Նա կարծում է, որ նման ուղևորությունը կարժենա մոտ 50 միլիոն դոլար յուրաքանչյուր ուղևորի համար:

Space X ընկերության գլխավոր տնօրեն Էլոն Մասքին իր հերթին ընդգծում է, որ նրա երկարաժամկետ նպատակն է հասնել մարդկանց ուղևորությունների դեպի Մարս մոլորակ, իսկ դեպի լուսին ծրագրվող այս ուղևորությունն ընդամենը առաջին քայլն է:

XS
SM
MD
LG