Մատչելի հղումներ

՝՝Դաեշ՛՛-ը տապալման փուլում է


՝՝Դաեշ՛՛-ը տապալման փուլում է
please wait

No media source currently available

0:00 0:02:10 0:00

՝՝Իսլամական պետություն՛՛ կամ ՝՝Դաեշ՛՛ ծայրահեղական խմբավորումը տապալվում է։ Այսպես են կարծում փորձագետները, որոնց խոսքերով տապալման պատճառը ոչ միայն ռազմադաշտում տարածքներ կորցնելն է, այլ նաեւ ֆինանսական միջոցներից աստիճանաբար զրկվելու հանգամանքը։

Աշխարհի պատմության ընթացքում չի եղել ահաբեկչական որեւէ կազմակերպություն, որն ունենար այնպիսի հարստություն, ինչպիսին մի քանի տարվա մեջ կուտակել է ՝՝Իսլամական պետություն՛՛ կամ ՝՝Դաեշ՛՛ ծայրահեղական խմբավորումը։ Սակայն աստիճանաբար գալիս է այդ հարստությունից զրկվելու ժամանակը։

Արմատականացման ուսումնասիրության հարցերով միջազգային կենտրոնի վերլուծաբան Փիթըր Նյումանի խոսքերով, ՝՝Դաեշ՛՛-ը միայն ահաբեկչական կազմակերպություն չէ։ Այն փաստացի պետություն է, որի եկամուտները գալիս են հենց այդ տարածքից՝ հարկեր, նավթի արտահանում, տարածքից հեռացած անձանց ունեցվածքի առգրավում։

Ու քանի որ տարածքն է ապահովում խմբավորման եկամուտները, տարածքների կորստին զուգահեռ կրճատվում են ֆինանսական միջոցները։ 2Օ14 թվականից ի վեր ՝՝Դաեշ՛՛-ն Իրաքում կորցրել է իր գրաված տարածքների 62, Սիրիայում՝ 3Օ տոկոսը։

՝՝Ու եթե ՝՝Դաեշ՛՛-ը, ասում է Նյումանը, ՝՝կորցնի նաեւ իր հռչակած խալիֆայության առեւտրային կենտրոն Մոսուլը, ինչը շատ մոտալուտ է, այն կզրկվի մեծածավալ հարկերից ստացվող շահույթից։ ՝՝Դաեշ՛՛-ը կանգնած է փլուզման վտանգի ու գոյատեւման հնարավորությունից զրկվելու հավանականության առջեւ՛՛։


Իսկ որքա՞ն հարստություն ու կարողություններ ունի աշխարհի ահաբեկչական այս ամենախոշոր խմբավորումը։ Ճշգրիտ պատասխան տալը դժվար է, քանի որ այն իր եկամուտները ստանում է հիմնականում սեւ շուկաներից։ Բայց կան մոտավոր տվյալներ այն մասին, որ 2Օ14 թվականի 1 միլիարդ 9ՕՕ միլիոն դոլարի ունեցվածքից այսօր մնացել է առավելագույնը 87Օ միլիոն դոլար։

Վերլուծաբանները կարծում են, որ տարածքների կրճատմանը զուգահեռ ՝՝Դաեշ՛՛-ը կորդեգրի այն մարտավարությունը, որով շարժվում էր մինչեւ տարածքներ ունենալը։ ՝՝Նրանք կզբաղվեն անօրինական առեւտրով, ապրաքների ու մարդկանց անօրինական փոխադրումներով՛՛, ասում է փորձագետը։
Բացի այդ կփորձեն այդ տարածքներից դուրս, աշխարհի տարբեր երկրներում զարկ տալ ահաբեկչական գործողություններին, ինչի առջեւ աշխարհը պիտի կանգնի պատրաստ վիճակում։
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը ներկայացրել է այս խմբավորման դեմ պայքարի ծրագիր՝ առաջարկելով ընդլայնել Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը և գտնել այս խմբավորման ֆինանսավորումը կասեցնելու հնարավորություններ։

Նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական արշավի ընթացքում խոստացել էր ՝՝ջախջախիչ հարված՛՛ հասցնել իսլամիստներին։

Եվ այսօր խոսք կա այն մասին, որ Սիրիայում ամերիկացի զինվորականների թիվը կարող է ներկա 5ՕՕ թվակազմից հասնել 5 հազարի։

XS
SM
MD
LG