Մատչելի հղումներ

Մահմուդ Ահմադինեժադը ողջունել է Դոնալդ Թրամփի ամերիկյան քաղաքական համակարգի վերաբերյալ քննադատությունը


ahmadinejad and trump
ahmadinejad and trump

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը բաց նամակով դիմել է նախագահ Դոնալդ Թրամփին՝ ողջունելով վերջինիս քննադատությունն ամերիկյան քաղաքական համակարգի վերաբերյալ: Նախկին նախագահը կարծում է, որ ընտրություններում Թրամփի հաղթանակն արդյունք էր նրա ճշմարիտ գնահատականի, որ ԱՄՆ-ի քաղաքական և ընտրական համակարգերը կոռումպացված են:

Իշխանությունը, ըստ Ահմադինեժադի, կենտրոնացված է «գլոբալ հարստություն և իշխանություն ունեցող փոքրամասնության» ձեռքում, որոնց նա անվանում է բռնակալներ: Նա կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել միջամտությունը միջազգային տարբեր խնդիրներում, որը վնասում է անվտանգությանն ու արդյունք է բազմաթիվ զոհերի, պատերազմների ու փախստականների:

Ահմադինեժադը նաև քննադատել է Միացյալ Նահանգներին ՄԱԿ-ում գերիշող դիրք զբաղեցնելու համար՝ առաջարկելով միջազգային այդ կառույցին դադարեցնել կործանարար այս գերիշխանությունը: Իր նամակում նա Միացյալ Նահանգները անվանել է փախստականների երկիր՝ կոչ անելով հարգել երկրի քաղաքացիների բազմազանությունը, ներառյալ ավելի քան մեկ միլիոն իրանաամերիկացիներին:

Սա Իրանի նախկին նախագահի նման առաջին նախաձեռնությունը չէ: Իրանցի փորձագետները հիշեցնում են, որ Մահմուդ Ահմադինեժադը ժամանակին նամակով դիմել էր նաև նախագահներ Բարաք Օբամային և Ջորջ Բուշ կրտսերին:

Ըստ փորձագետների՝ մայիսին Իրանում պետք է տեղի ունենան նախագահական ընտրություններ և գործող նախագահ Հասան Ռուհանին առաջնային թեկնածուներից է, սակայն Դոնալդ Թրամփի նախագահի պաշտոնի ստանձնումը կարող է խոչընդոտել Արևմուտքի հետ հարաբերությունների վերականգման Ռուհանիի քաղաքականությանը, որը կարող է բացասական հետևանքներ թողնել նրա վերընտրության հարցում:

XS
SM
MD
LG