Մատչելի հղումներ

Իրաքյան բանակը շարունակում է Մոսուլի ազատագրման գործողությունը


Iraqi security forces are pictured during a battle with Islamic State militants in western Mosul, Feb. 26, 2017.
Iraqi security forces are pictured during a battle with Islamic State militants in western Mosul, Feb. 26, 2017.

Իրաքյան զորքերը վերջին օրերին շարունակում են հաջողություններ գրանցել Մոսուլի ուղղությամբ ԴԱԵՇ-ի դեմ ռազմական գործողություններում: Օրերս նրանք ԴԱԵՇ-ից գրավել են Մոսուլի շուրջ 2 արվարձանային քաղաքներ:

Իրաքյան ներքին զորքերի գեներալ Հայդեր ալ Մաթուրը տեղեկացնում է, որ իր զորամիավորումներն ազատագրել են Թայարան բնակավայրը և ամբողջապես վերահսկում են այն: Ի պատասխան, ըստ գեներալի, ԴԱԵՇ-ը փորձում էր մահապարտ ահաբեկիչների միջոցով կազմակերպել ահաբեկչական գործողություններ, սակայն 10 գործողությունից միայն մեկն է հասել իր նպատակին՝ սպանելով 2 ոստիկանի և վիրավորելով 5-ին:

Միևնույն ժամանակ գնդապետ Աբդուլհամիր ալ Մուհամադավին հաղորդում է, որ իրաքյան հատուկ ստորաբաժանումներն այժմ մարտեր են մղում ԴԱԵՇ-ի դեմ Մոսուլի կենտրոնում՝ կառավարական մի շարք շենքեր ու Թուրքիայի հյուպատոսության շենքը գրավելու համար: ԴԱԵՇ-ը շարունակում է կատաղի դիմադրություն ցույց տալ իրաքյան բանակին:

Ականատեսների ու ռազմական հրամանատարների վկայությամբ իրաքյան զորքերն ամերիկյան օդուժի օգնությամբ փորձում են ամրապնդվել գրավված տարածքներում ու ապահովել Տիգրիս գետի ափի կամուրջների անվտանգությունը: Նրանց վերահսկողության ներքո է Արևելյան Մոսուլն ու Մոսուլի օդանավակայանը:

Զոհվածների մասին դեռևս տեղեկություն չկա: Իրաքի քրդական լրատվական միջոցները տեղեկացնում են, որ ռազմական գործողությունների գոտուց շարունակվում է քաղաքացիական ազգաբնակչության արտահոսքը դեպի Արևելյան Մոսուլ: Ըստ ՄԱԿ-ի տեղեկության, այս շրջաններում առկա է մարդասիրական ճգնաժամ դեղամիջոցների, սնունդի և վառելիքի ծայրաստիճան բացակայության պատճառով:

XS
SM
MD
LG