Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփը հրաժարվել է մասնակցել Սպիտակ Տան լրագրողների միության ավանդական ճաշկերույթին


Trump
Trump

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում ներկա գտնվել Սպիտակ Տան լրագրողների միության ճաշկերույթին՝ խուսափելով մամուլի քննադատության նոր թիրախ դառնալուց: Այս միջոցառումն անցկացվոմ է ամեն տարի լրագրողների, քաղաքական գործիչների ու աստղերի մասնակցությամբ, որին սովորաբար ներկա է գտնվում նախագահն ու առաջին տիկինը:

Իր թվիթերյան էջում նախագահ Թրամփը նշել, որ ներկա չի գտնվի այս տարվա ճաշկերույթին՝ մաղթելով մասնակիցներին հաջողություն միջոցառման ընթացքում:

Նախկինում Դոնալդ Թրամփը սովորաբար մասնակցել է այս միջոցառումներին, բացառությամբ անցած տարվա ճաշկերույթի: Այդ ժամանակվա նախագահ Բարաք Օբաման իր հումորային ոճի ելույթում անդրադառձել է երեկոյին Թրամփի բացակայությանը՝ զարմանք հայտնելով, թե ինչու է բացակայում հանրապետական գլխավոր թեկնածուն:

«Զարմանալի է: Այստեղ են ներկա լրագրողներ, աստղեր, կան տեսախցիկներ, իսկ Թրամփը հրաժարվել է մասնակցելուց: Այս երեկոն վայել չէ՞ Դոնալդին: Ի՞նչ է նա անում այստեղ գալու փոխարեն»,- հումորով ակնարկել է նախագահ Օբաման:

Նախագահ Թրամփը լարված հարաբերություններ ունի զանգվածային լրատվության միջոցների հետ: Նախագահ դառնալուն պես նա քննադատել է որոշ լրատվամիջոցների գործունեությունը՝ նրանց անվանելով կեղծարարներ և ամերիկյան ժողովրդի թշնամիներ:

XS
SM
MD
LG