Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը երկրի խնդիրները քննարկում է նահանգապետների հետ


Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփը խոստացել էր լուրջ գործողություններ սկսել՝ ներգաղթի ու առողջապահության բնագավառում փոփոխություններ իրականացնելու համար։ Սակայն դրա համար նա ունի նահանգային ղեկավարների աջակության կարիքը։

ԱՄՆ-ի Սպիտակ տունը խոստանում է երկրի առողջապահության ու ներգաղթի մասին օրենքներում փոփոխություններ իրականացնելու հարցերը քննարկել նահանգային ղեղավարների հետ։ Այս առիթով կիրակի օրը հանդիպում անցկացվեց նահանգապետների հետ։

Ներգաղթին վերաբերող հարցերում նահանգային կառավարիչները, որոնք ներկայացնում են թե՝ Հանրապետական, թե՝ Դեմոկրատական կուսակցությունները, ընդունում են այս համակարգը բարեփոխման ենթարկելու դժվարությունները։

Ինչպես Յութահի նահանգապետ Գարի Հերթերթն է ասում, խոսքը միայն սահմանային անվտանգության նպատակով ցանկապատներ կամ պատեր կառուցելու մասին չէ։

՝՝Պետք է վստահ լինենք, որ այդ դարպասն արդարացնում է իրեն, վստահ լինենք, որ մարդիկ կարող են գալ ու գնալ։ Պետք է իմանանք, ինչպես են ժամանում, ինչպես են գալիս ու մնում, ու ստանում աշխատանքային վիզաներ՛՛ասել է նա։

Վիրջինիայի նահանգապետ Թերի ՄաքՕլիֆի խոսքերով, չի կարելի թույլ տալ, որ ոտնահարվեն մարդկանց քաղաքացիական իրավունքները։ ՝՝Օրենքները խստացնելու դեպքում մարդիկ կգործեն՝ շրջանցելով օրենքները։ Նրանք չեն ձգտի ունենալ առողջապահական ապահովագրություններ ու չեն համագործակցի իրավապահ մարմինների հետ՛՛։

Նրա խոսքերով, մարդիկ կարող են հրաժարվել ներդրումներ կատարելուց, ինչը կարող է մեծապես վնասել տնտեսությունը։

Մատչելի խնամքի գործառույթ՝ ՝՝Օբամաքեըր՛՛ անվանումը ստացած համակարգը փոփոխության ենթարկելու նպատակը մի շարք նահանգների ղեկավարների կարծիքով կարող է բարձրացնել մյուս ապահովագրությունների ամսավճարները։

Արքանզասի նահանգապետ Ասա Հաչինսոնն ասում է, թե պետք է ամեն ինչ անել, որպեսզի Ամերիկայում գործի մատչելի ապահովագրական ինչ որ մի համակարգ, որը մատչելի կլինի բոլորի համար։

Դիմելով նահանգապետներին՝ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնեց նախընտրական արշավի ընթացքում տրված խոստումը։ ՝՝Ինչպես գիտեք՛՛, ասաց նա, ՝՝Օբամաքեըրն՛՛ ունեցել է հսկայական խնդիրներ։ Մենք այն վերացնելու ենք ու փոխարինելու մեկ այլ համակարգով՛՛։

Նահանգային կառավարիչների մակարդակով հանդիպումներ ավանդաբար անցկացվում են ամեն տարի, որոնց մասնակցում են 5Օ նահանգների, 5 տարածքների ու մայրաքաղաք Վաշինգտոնի ղեկավարները։ Հանդիպումների նպատակն իրենց փորձառությունը մյուսներին փոխանցելն է, մյուսներից՝ սովորելը։

Առողջապահական համակարգի մասին իրենց տեսակետները նահանգային կառավարիչները ներկայացնելու են երկուշաբթի օրը Սպիտակ տանը, որտեղ նախագահի հետ միասին ներկա են լինելու Կոնգրեսի զույգ պալատների ղեկավարները։

XS
SM
MD
LG