Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հիշեցնում են ուժի կիրառումից զերծ մնալու կողմերի պարտավորության մասին


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) փետրվարի 26-ին հանդես են եկել հետեւյալ հայտարարությամբ.

՝՝Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների, ինչպես նաեւ այլ աղբյուրների կողմից տարածված հաղորդագրությունների համաձայն, փետրվարի 25-ի վաղ առավոտյան շփման գծում գրանցվել է հրադադարը խախտելու լուրջ միջադեմ, ինչի արդյունքում կան մահացության դեպքեր։ Մի քանի մարմիններ դեռեւս մնում են չեզոք գոտում՛՛։

Համանախագահները, նշելով, որ կատարվածի համար կողմերը մեղադրում են միմյանց, կոչ են անում ավելի վաղ դեպի ղարաբաղյան հակամարտության Շփման գծի մոտ բերված ծանր զինատեսակները պահել իրենց ներկա դիրքերում եւ թույլ տալ դուրս բերել զոհվածների մարմինները՝ համաձայն ԵԱՀԿ-ի նախագահի միջնորդությամբ նախորդ օրը ձեռք բերված համաձայնության։

Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարությամբ հիշեցնում են ուժի կիրառումից զերծ մնալու մասին կողմերի ստանձնած պարտավորությունները։

XS
SM
MD
LG