Մատչելի հղումներ

Բազմաթիվ կինոտեսաբանների կարծիքով Դամիեն Չազելի «Լա լա լենդ» նոստալգիկ մյուզիքլը այս տարվա Օսկարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգի ամենահավանական հաղթողն է: 14 տարբեր անվանակարգերում ներկայացված «Լա լա լենդը» առանձնանում է իր սենտիմենտալ սցենարով, երաժշտականությամբ և կինոմատոգրաֆիայով: Սակայն արդյո՞ք այս ֆիլմը արժանի է այսքան ուշադրության: Հոլիվուդի ամբողջ պատմության ընթացքում 14 անվանակերգերում ներկայացված են եղել միայն 1950 թվականին նկարահանված «Ամեն ինչ Եվայի մասին» դրաման և Ջեյմս Կամերոնի՝ «Տիտանիկը»:

Ջորջ Մեյսընի անվան համալասարանի կինոգիտության բաժնի տնօրեն Ջիովանա Չելսերի կարծիքով, ֆիլմի գովազդային արշավն ու մամուլի լուսաբանումները ավելի կարևոր դեր են խաղում ֆիլմի հաջողության հարցում` երկրորդ պլան մղելով ֆիլմի գեղարվեստական արժեքները:

«Անվանակարգերում հաջողություն գրանցելու նախապայմանն է համապատասխան կինոշուկաներում ճիշտ ժամանակին ցուցադրություններ կազմակերպելն ու հզոր փի-ար արշավը», - գտնում է Ջորջ Մեյսընի անվան համալասարանի կինոգիտության բաժնի տնօրեն Ջիովանա Չելսերը:

Չելսերը, ով նաև ռեժիսոր է, լավատեսորեն է տրամադրված այս տարվա “Օսկար”-ի հանդեպ, քանի որ անվակարգերում ավելի մեծ տեղ է հատկացվել ազգային և ռասայական փոքրամասնություններին: Նա առանձնացնում է «Լուսնկա» դրաման, որը պատմում է թմրանյութերի կողքին՝ վատ թաղամասում մեծացած մի տղայի մասին, ինչպես նաև Դենզել Վաշինգտոնի՝ ադապտացված պիեսի հիման վրա նկարահանված «Ցանկապատներ» ֆիլմը, որը մի մարդու պատմություն է, ով չնայած իր թերություններին, ձգտում է լավ հայր լինել և իր հետքը թողնել այս կյանքում: Նշված ֆիլմերը դժվար թե ընդգրկված լինեին այս տարվա “Օսկար”-ի անվանակարգերում, եթե չլինեին անցյալ տարվա աղմկահարույց բողոքի ցույցերը:

«Ամերիկյան կինոակադեմիան վերանայել է իր անդամների ցանկը, քանի որ նախորդ տարիներին ֆիլմերի ընտրության որոշիչ քվեարկությանը մասնակցում էին հիմնականում սպիտակամորտ հեթերոսեքսուալ տղամարդիկ, իսկ այս տարի քվեարկող անդամների ցանկը դիվերսիֆիկացված էր», - նշում է Ջիովանա Չելսերը:

Չելսերի խոսքերով՝ անցած տարվա բողոքի ցույցերը նպաստեցին, որ սևամորթների մասնակցությամբ ֆիլմերը կրկին հայտնվեն Հոլիվուդյան էկրաններին:

«SAG AWARD-ի մրցանակակիր «Թաքնված թվեր» կինոնկարը դեռ շարունակում է ամրապնդել իր դիրքերը կինովարձույթներում», - ասում է Ջիովանա Չելսերը:

Այս տարվա “Օսկար”-ի հավակնորդների ցանկում է նաև «Թաքնված թվերը», որը հիմնված է իրական դեպքերի վրա: Այն երեք սևամորթ գիտնական կանանց ոգեշնչող պատմություն է, ովքեր մեծ դեր են ունեցել ամերիկացի առաջին տիեզերագնացին տիեզերք և լուսին ուղարկելու NASA-ի առաքելություններում:

Քաղաքական զարգացումները ուղակիորեն են ազդում կինոյի ոլորտի վրա: Դոնալդ Թրամփի աղմկահարույց որոշումների համատեքստում ներգաղյալների թեման այս տարի կրկին արդիական է: Ջիանֆրանկո Ռոսիի ժամանակագրական «Հրդեհ ծովում» վավերագրան ֆիլմը ներկայացնում է Իտալիայի Լամպեդուզա կղզու փախստականների պատմությունը և փրկարարների ջանքերը, ինչի շնորհիվ շատերը տեղ են հասնում, իսկ ոմանք՝ոչ:

«Մենք ապրում ենք վավերագրական ֆիլմերի ժամանակաշրջանում և որքան մեծ տեղ և ուշադրություն հատկացվի վավերագրական ֆիլմերին և նրանց բարցացրած հարցերին, այնքան` լավ», - գտնում է Ջիովանա Չելսերը:

Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգի ամենահավանական հաղթողը պարսիկ ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Վաճառականը» ֆիլմն է,որը ուշադրության կենտրոնում հայտնվեց Դոնալդ Թրամփի ներգաղթի վերաբերյալ ստորգրած որոշումից հետո, որը արգելք էր առաջացնում յոթ մահմեդական երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ: Չնայած արգելքի չեղարկմանը, Ֆարհադին հայատարարել է, որ ներկա չի գտնվի “Օսկար”-ին նույնիսկ, եթե իրեն թույլատրեն մուտք գործել ԱՄՆ:

Հաշվի առնելով ներկայիս լարված քաղաքական մթնոլորտը, սակայն, Ջիովանա Չելսերի կարծիքով, ամերիկյան կինոակադեմիայի անդամները ամենայն հավանականությամբ կքվեարկեն մեկ այլ ֆիլմի օգտին:

«Դե, «Լա լա լենդը» բարոմետր է, որը ի տարբերություն մյուս ֆիլմերի, ամենաշատ անվանակարգերում ներկայացված կինոնկարն է: Ես չեմ ուզում այն անվանել Թրամփի ֆիլմ, բայց միևնույն ժամանակ այն ուղղված է միջակ սպիտակամորթ խավին: Մյուզիքլի գլխավոր կերպարները երկու հոգի են, որոնք ոչ լավ պարում են, ոչ լավ երգում, ովքեր չունեն դասական երաժշտական կրթություն և չեն կարող ոտք մեկնել Ջոն Լեգենդի հետ, ով երգել գիտի», - ասում է Ջիովանա Չելսերը:

Նա լիահույս է, որ այս տարվա Օսկար-ը չի անտեսի փոքրամասնություն ներկայացնող արվեստագենտերին, և որ այդ ճանաչումը կկոտրի Հոլիվուդյան պատնեշները:

XS
SM
MD
LG