Մատչելի հղումներ

ԴԱԵՇ-ից ազատագրված Ալ Բաբում ահաբեկչական գործողության արդյունքում զոհվել է 42 մարդ 


A Turkish-backed Syrian rebel holds the flag of his division in the northwestern border town of al-Bab on Feb. 23, 2017, after they fully captured the town from the Islamic State (IS) group.

A Turkish-backed Syrian rebel holds the flag of his division in the northwestern border town of al-Bab on Feb. 23, 2017, after they fully captured the town from the Islamic State (IS) group.

Թուրքիայի ու նրա դաշնակիցների կողմից ԴԱԵՇ-ից ռազմավարական նշանակություն ունեցող Ալ Բաբ բնակավայրի գրավումից մեկ օր անց մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ավտոմեքենա`՝սպանելով 42 մարդ:

Ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել Սուսյան գյուղի մոտակայքում տեղակայված անվտանգության զորքերի անցումային կետի մոտ, որի արդյունքում զոհվեցին շատ քաղաքացիական անձինք:

Մարդիկ հավաքվել էին այնտեղ՝ Ալ Բաբ վերադարձի թույլտվություն ստանալու համար: Բնակավայրը վերջին շրջանում գտնվում էր կատաղի մարտերի կիզակետում:

Թուրքական մամուլն ու սիրիական աղբյուրները նշում են, որ թուրքական զորքերն ու իրենց դաշնակից զինյալները մուտք են գործել Ալ Բաբ հինգշաբթի օրը, երբ ԴԱԵՇ-ի զինյալները լքեցին այս ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքը: Սրանով դադարեցվեց Ալ Բաբի համար կատաղի պայքարը:

«Համարյա ամբողջ Ալ Բաբն այժմ վերահսկողության տակ է, և այնտեղ ընթանում են զինյալներից վերջնական մաքրման գործողությունները»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իսիքը:

Տեղական աղբյուրները նշում են, որ ԴԱԵՇ-ի զինյալները տեղափոխվել են դեպի ԴԱԵՇ-ի վերահսկողության տակ գտնվող հարավային Սիրիայի տարածքներ: Ըստ նույն աղբյուրների, որոշ զինյալներ թաքնվում են տեղի ազգաբնակչության շրջանում:

Սիրիայի վերահսկողության խմբի համաձայն, Թուրքիայի ղեկավարած ուժերն այժմ գործողություններ են իրականացնում` քայլ առ քայլ ապահովելով Ալ Բաբ բնակավայրի անվտանգությունը:

XS
SM
MD
LG