Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի մահմեդականները սպասում են իրենց նկատմամբ Թրամփի վերաբերմունքին


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի օր առաջ խստորեն դատապարտեց երկրում տարածվող հակահրեական դրսեւորումները: Սակայն Ամերիկայի մահմեդական համայնքը հիասթափված է, որ նախագահը չի դիմում հակամահմեդական դրսեւորումները կասեցնելու քայլերի:

ԱՄՆ-ում հրեաների դեմ վերջերս տարածվող սպառնալիքների ալիքի տակ նախագահ Դոնալդ Թրամփն ի վերջո հանդես եկավ դրանք դատապարտող խոսքերով` հակահրեական սպառնալիքներն անվանելով “ահավոր ու ցավալի”:
Հիմա Ամերիկայի մահմեդականներն են սպասում, որ նախագահը նման հայտարարությամբ հանդես կգա իրենց մասին: Սպասում են, սակայն այս հարցում լավատես չեն:
Ինչպես Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի վերլուծաբաններից Քորի Սեյլորն է ասում, խոսքերից առավել, կարեւոր է դրանք գործողության մեջ դնելու հանգամանքը:

“Այնպես, ինչպես փոխնախագահ Մայք Փենսն օգնեց, որ մաքրվեն Սանթ Լուիս քաղաքի հրեական պղծված գերեզմանոցները”:

Ամերիկայում ատելության, բռնությունների ու հակահրեական դրսեւորումների համար տեղ չկա, ասում է նա:

Ելնելով այն փաստից, որ Թրամփն ու նրա խորհրդականները բազմիցս են փորձել ահաբեկչության դեմ պայքարը կապել կրոնի հետ ու փորձել արգելել մահմեդական երկրներից մարդկանց մուտքն ԱՄՆ`մահմեդական համայնքների ղեկավարները հույս չունեն, որ Թրամփը որեւէ խոսք կասի ընդդեմ հակամահմեդական տրամադրությունների:
Նախընտրական արշավի ժամանակ Թրամփն ասում էր. “Հարկավոր է լիովին դադարեցնել մահմեդականների մուտքը ԱՄՆ, քանի դեռ չենք պարզել, թե, գրողը տանի, ինչ է տեղի ունենում”:
Չնայած Թրամփի խոսքերն այսօր այդքան սուր չեն, սակայն այս խոսքերը դեռեւս մնում են նրա ինտերնետային էջում:

Սպիտակ տունը հերքում է մահմեդականների նկատմամբ այստեղ կանխակալ տրամադրությունների մասին մեղադրանքները: “Ամերիկայի Ձայն”-ին Սպիտակ տակ խոսնակ Մայքըլ Շորթսն ասել է. “Արմատական իսլամական ահաբեկչության դեմ խոսելով` հակամահմեդական չեն դառնում”:

XS
SM
MD
LG