Մատչելի հղումներ

Հինգշաբթի Ժնևում կայացավ ՄԱԿ-ում Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Շտեֆան դե Միստուրայի հանդիպումը Սիրիայի կառավարության պատվիրակության հետ:

Շտեֆան դե Միստուրան պետք է նաև հանդիպեր Սիրիայի ընդիմության ներկայացուցիչների հետ: Վերջին նմանատիպ հանիպումը տեղի է ունեցել իննը ամիս առաջ հրադադարի հաճախակի խախտումների արդյունքում:

Շտեֆան դե Միստուրան ընդգծել է, որ արդեն հասունացել է տարածաշրջանում հրադադարի պահպանման և խաղաղություն հաստատելու վերաբերյալ վերջնական քաղաքական որոշում կայացնելու պահը: Նա նաև ավելացրել է, որ չի ակնկալում լրատվամիջոցների մասնակցությունը քննարկումներին, բայց կարևորել՝ խաղաղ բանակցությունների և միջազգային հանրության դերն ու ներգրավածությունը Սիրիայում խաղաղության հաստատման հարցում:

XS
SM
MD
LG