Մատչելի հղումներ

Հինգշաբթի կայացավ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Ազգային անվտանգության նախարար Ջոն Քելիի երկար սպասված հանդիպումը Մեքսիկայի նախագահ Պիենա Նիետոյի հետ: Երկու երկրների հարաբերությունների այս լարված շրջանում, այսօր ԱՄՆ-ի պաշտոնյաները ծրագրում են հանդիպել նաև Մեքսիկայի ֆինանսների, արտաքին և ներքին գործերի նախարարների հետ:

Թիլերսոնի և Քելիի այցը միտված է Թրամփի վարչակազմի նկատմամաբ Մեքիսկայում առկա լարվածությունն ու բարկությունը մեղմելուն: Թրամփը բազմիցս նշել է, որ Մեքսիկան պետք է վճարի ԱՄՆ-ի սահմանին 3000 կիլմետր երկարության պատի կառուցման համար, որը ըստ նախնական հաշվարկի կարժենա շուրջ 12մլրդ ԱՄՆ դոլար:

XS
SM
MD
LG