Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփի վարկանիշը շարունակում է անկում ապրել


Մեկ ամիս է, որ Դոնալդ Թրամփը ստանձնել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը։ Այս ընթացքում ջերմ աջակիցները ողջունում են նրա կողմից իրականացվող քայլերը, մյուսները՝ ավելի մտահոգվում։

Սպիտակ տունը մեկ ամիս ղեկավարելուց հետո Դոնալդ Թրամփը որոշեց նորից հանդիպել իր աջակիցներին, երբ նախագահական օդանավը վայրէջք կատարեց Ֆլորիդայում։

՝՝Մենք հիանալի շարժում սկսեցինք միասին։ Ու ես այստեղ եմ՝ խոստանալու, որ միշտ եմ լինելու ձեզ հետ՛՛։
Հարցումները ցույց են տալիս, որ Թրամփը ժողովրդին պառակտելու քաղաքականություն է վարում։ Նրա քաղաքական աջակիցները դրանից գոհ են դրանից։ Իսկ հակառակորդները դուրս են գալիս փողոցներ՝ բողոքելով, որ ՝՝Թրամփի օրակարգը պառակտիչ է ու բարոյականությունից հեռու՛՛։

Ինչպես Ամերիկյան համալսարանի դասախոսներից Ջեյմս Թուրբերն է ասում, նախագահության առաջին օրերի ընթացքում Թրամփի վիճահարույց գործողություններն ավելի են խտացրել նրա ընդդիմադիրների շարքերը։ ՝՝Նա մոբիլիզացրել է մարդկան։ Նաեւ աճում է նրա դեմ հանդես եկող կազմակերպությունների թիվը՛՛։

Թրամփը խոստանում է աշխատել մարդկանց միավորելու համար։ Աֆրոամերիկացիների պատմության ու մշակույթի թանգարանում նա հենց այդ մասին էր խոսում։ ՝՝Մենք միավորելու ենք այս երկիրը, եւ գուցե միավորենք նաեւ աշխարհի մի հատվածը՛՛, ասում էր Թրամփը։

Սակայն հիմա, ասում է վերլուծաբաններից Ջոն Ֆիիհերին, Թրամփն այդ ճանապարհին ձախողվում է։՝՝Հիմա նա ինքն իրեն հարց պիտի տա, թե ինչ պիտի անի, որ ժողովրդի դժգոհ հատվածի գոնե մի մասը իրեն լավ զգա իր նախագահության օրոք՛՛։

Թրամփի վարկանիշը ներկայումս կազմում է 4Օ տոկոս, ինչը մեկ անգամ եւս ընդգծում է ժողովրդի մեծամասնության անունից հանդես գալու կարեւորությունը։

XS
SM
MD
LG