Մատչելի հղումներ

Մահմեդական ամերիկացիները դրամահավաք են կազմակերպել հրեական գերեզմանատան ավերածությունները վերականգնելու համար


Local and national media report on more than 170 toppled Jewish headstones after a weekend vandalism attack on Chesed Shel Emeth Cemetery in University City, a suburb of St Louis, Missouri, Feb. 21, 2017.

Մահմեդական ամերիկացիները կազմակերպել են դրամահավաք, որից գոյացած տասնյակ հազարավոր դոլարների հասույթը կօգնի վերացնել Միսուրի նահանգում հրեական գերեզմանատանը գրանցված վանդալիզմի դեպքերի հետևանքների վերացմանը:

Վանդալիզմի այս դրսևորման արդյունքում Յունիվերսիթի Սիթիի «Չեսեդ Շել Էմեֆ» գերեզմանատանը ավերվել էին շուրջ 200 գերեզմանաքարեր:

Հրեական The Anti-Defamation League հասարակական կազմակերպությունը հաղորդում է, որ երկուշաբթի օրը շուրջ 10 հրեական համայնքային կենտրոններ ստացել են ռմբակոծման սպառնալիքներ: Սա նման չորրորդ դեպքն է՝ գրանցված այս տարվա սկզբից ի վեր:

Նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է հակասեմիթիստական դրսևորումների աճը մայրաքաղաքի Աֆրո-ամերիկացիների ազգային թանգարան կատարած իր այցի ժամանակ:

«Այս այցելությունը հիշեցում է, թե ինչու մենք ամեն կերպ պետք է պայքարենք մոլեռանդության, անհանդուրժողականության և ազգային հողի վրա ատելության դեմ: Հակասեմիթական դրսևուրումներն ու սպառնալիքներն ընդդեմ մեր հրեական համայնքների և կենտրոնների ահավոր են և ցավալի: Սա հիշեցում է, որ մենք դեռ շատ գործ ունենք անելու՝ այդ չարիքն արմատախիլ անելու համար»:- ասել է նախագահ Թրամփը:

Մի քանի ժամվա ընթացքում մահմեդական ամերիկացիների նվիրատվություններն անցել են 20 հազար դոլարի շեմը: Չորեքշաբթի օրվա դրությամբ նվիրատվության թիվն անցել էր 55 հազարից:

Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուի հետ մամլո ասուլիսի ընթացքում նախագահ Թրամփին հարցրել էին ԱՄՆ-ում հակասեմիթիզմի դրսևորումների աճի վերաբերյալ: Ի պատասխան նա հարցը գնահատել էր անարդար և խոսել ընտրական կոլեգիայում իր հաղթանակի մասին, որով էլ ավելի էր մեծացրել հանրային քննադատությունը հակասեմիթիզմի դրսևորումներին պատշաճ արձագանք չտալու համար:

XS
SM
MD
LG