Մատչելի հղումներ

Ամերիկյան գիտնականները ստեղծել են դեղամիջոցների ստուգման նոր մեթոդ


FILE - An employee carries test tubes inside a laboratory in India, Aug. 11, 2014.
FILE - An employee carries test tubes inside a laboratory in India, Aug. 11, 2014.

Դեղամիջոցները կարող են շարքից դուրս գալ բազմաթիվ պատճառներից ելնելով, ներառյալ արտադրողի սխալն ու պահեստավորման կանոնների խախտումը: Նոթր Դամ համալսարանի քիմիայի պրոֆեսոր Մարիու Լիբերմանն առաջարկում է դեղագործներին օգտվել դեղերի ստուգման մի նոր ու ավելի դյուրին մեթոդից, որը կոչվում է PAD:

Այս նոր մեթոդի ստեղծման ուղղությամբ աշխատանքները սկսվել են 6 տարի առաջ Նոթր Դամ համալսարանի և Սուրբ Մարիամ քոլեջի համագործակցությամբ: Այս նոր մեթոդն ավելի մատչելի է և փոխարինում է զարգացած երկրների համար թանկարժեք սարքերը, որոնցով ստուգում են դեղամիջոցների պիտանելիությունը: PAD-ն թույլ է տալիս ստուգել դեղամիջոցները դրանց պատրաստման և տարածման բոլոր փուլերում: Այն օգտագործվում է նաև անպիտան սննդամթերքի վերահսկողության համար:

«Կան հրապարակված թեստեր, որոնք թույլ են տալիս քիմիական բաղադրիչների միջոցով ստուգել, օրինակ, կաթի որակը տան պայմաններում: Կարծում եմ դա այդքան էլ ճիշտ չէ, քանի որ մարդիկ չպետք է այդ քիմիական նյութերը օգտագործեն տան պայմաններում»,- ասում է Նոթր Դամ համալսարանի ուսանող Ջեմի Լյութերը:

Այս նոր մեթոդի զարգացման համար Լիբերմանի թիմը համագործակցում է շուրջ 18 այլ ամերիկյան համալսարանների հետ: Նրանք օգտագործում են հատուկ սարքավորումներ՝ զարգացող երկրներից ստացած դեղամիջոցները հետազոտելու համար: Նոթր Դամի նախկին ուսանող Նիքոլոս Մայերսն ասում է, որ նախքան այս ծրագրի վրա աշխատելը նա պատկերացում չուներ, թե որքան լուրջ խնդիր է անպիտան դեղամիջոցների օգտագործումն աշխարհում:

«Ես պատկերացում չունեի, թե որքան դժվար է միջին կամ ցածր եկամուտ ունեցող երկրների համար քիմիական փորձեր իրականացնել: Ես կարծում էի դրանք հասանելի են բոլորին»,- ասում է Մայերսը:

Այս նոր մեթոդի տարածմամբ զբաղված է նյույորքյան ընկերություններից մեկը, որը ստեղծել է համապատասխան սմարթֆոնային ծրագիր: Այս պահին PAD-ը հնարավորություն ունի ստուգելու շուրջ 60 տարբեր դեղամիջոցներ, սակայն Լիբերմանի թիմը հույս ունի ընդլայնել ցուցակը:

XS
SM
MD
LG