Մատչելի հղումներ

Կոռուպցիայի դեմ պայքարը կարող է նոր եւ անսպասելի տեսք ստանալ: Եթե նախկինում կոռուպցիայի դեմ պայքարում էին հիմնականում տնտեսական միջոցներով, ապա այժմ կոռումպացված իշխանավորներով կարող են զբաղվել հակաահաբեկչական ուժերը:

Transparency International կազմակերպության կողմից տարածված զեկույցի համաձայն, ահաբեկչություն եւ բռնի ծայրահեղականություն ծնող հիմնական պատճառը հենց կոռուպցիան է.

«Դաեշի» նման ծայրահեղականները բարգավաճում են, երբ մարդանց հավատը իշխանավորների նկատմամբ ի սպառ վերանում է, երբ պաշտոնյաները օգուտ են քաղում մեծամասնության աղքատությունից, իսկ ոստիկանությունը ոչ թե պաշտպանում, այլ թալանում է»:

Transparency International-ի կարծիքով, ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի համար անհրաժեշտ է առաջին հերթին պայքարել ոչ թե ահաբեկիչների գաղափարախոսության դեմ, այլ վերացնել կոռումպացված կառավարությունները:

Այսպես, կոռումպացված կառավարության պատճառով քաղաքացիները կորցնում են հավատը իշխանության նկատմամբ եւ միանում իրենց ավելի արդար թվացող ահաբեկչական խմբերին: Նույն կոռուպցիան թույլ է տալիս ահաբեկիչներին կոռումպացված իշխանություններից զենք գնել եւ կոռումպացված զինվորականների եւ ոստիկանների օգնությամբ տեղափոխել այն աշխարհի տարբեր կետեր: Վերջապես, կոռումպացված իշխանությունների պատճառով համակարգում աշխատող ազնիվ ոստիկանները չունեն իրենց ձեռքում անհրաժեշտ չափով լիազորություններ եւ միջոցներ' ավելի լավ զինված հակառակորդին դիմակայելու համար:

Հենց կոռումպացված իշխանավորների պատճառով հնարավոր եղան Բոկո Հարամի եւ Դաեշի ահաբեկչական խմբավորումների ռազմական եւ քաղաքական հաջողությունները:

Այսպիսով, Transparency International-ը խորհուրդ է տալիս զարգացած պետություններին կոռումպացված իշխանությունների դեմ պայքարը բոլորովին այլ մակարդակի վրա տեղափոխել եւ դիտարկել այն որպես ահաբեկչության դեմ պայքար: Կազմակերպությունը մեղքի որոշակի բաժինը տեսնում է նաեւ Արեւմուտքի կոմպլիմենտար գործողություններում.

«Բազմաթիվ Արեւմտյան պետությունների առաջնորդներ փորձում են բարելավել կամ փոխել կոռումպացված միապետերին, քանի որ դիտարկում են կոռումպացված միապետերին որպես անկայունության ընդունելի այլընտրանք: Սակայն, իրականում անվտանգության ճգնաժամերի իրական աղբյուրը հենց կոռումպացված իշխանություններն են»:

XS
SM
MD
LG