Մատչելի հղումներ

Երկուշաբթի օրը, երբ Միացյալ Նահանգներում նշվում էր Նախագահի ամենամյա օրը, երկրի տարբեր քաղաքներում ու ավաններում անցկացվում էիր բողոքի ցույցեր` ընդդեմ նախագահ Թրամփի վարչակազմի:

“Նա իմ նախագահը չէ” անվանումը ստացած բողոքի ցույցեր երկուշաբթի օրն անցկացվեցին ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում, ի աջակցություն ռասայական հավասարության, ներգաղթյլաների, մահմեդականների, հասարակ աշխատավորության, սեռական փոքրամասնությունների ու աղքատ բնակչության իրավունքների:

Նախագահական ամենամյա տոնի օրը Նյու Յորքի ցուցարարների թիվը հասավ մի քանի հազարի: Երթն այստեղ ձգվում էր մինչեւ Թրամփի միջազգային հյուրանոցը:

“Այսօր ես այն տպավորությունն ունեմ, որ վերադարձել ենք այն ժամանակները, երբ մեզ մոտ միշտ պիտի փաստաթուղթ պահեինք, ապացուցելու համար, որ ամերիկացիներ ենք: Մեզնից շատերի երեխաները նման չեն ամերիկացու: Նրանք ավելի նման են ներգաղթյալների, չնայած այն հանգամանքին, որ ծնվել ու մեծացել են այստեղ: Բայց այսօր պարզվում է, որ նրանք իրենց ծննդյան վկայականներով պիտի շրջեն: Սա պարզապես խեքին մոտ չէ”, ասում են ցուցարարները:


Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ անցկացվող ցույցերը որոշ տեղերում, այդ թվում մայրաքաղաք Վաշինգտոնում հանդիպեցին Թրամփին աջակից ցուցարարների երթերին:
ԱՄՆ-ում Նախագահական օրը այն տոնի ոչ պաշտոնական անվանումն է, որը նշում է երկրի առաջին եւ 16-րդ նախագահներ Ջորջ Վաշինգտոնի ու Աբրահամ Լինքոլնի ծննդյան օրերը:

XS
SM
MD
LG