Մատչելի հղումներ

Թիլերսոն-Լավրով հանդիպումը արդյունավետ էր, ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը


Tillerson-Lavrov
Tillerson-Lavrov

Գեմանիայում ընթացող Մեծ քսանյակի երկրների արտգործնախարարների գագաթաժողովին, ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների իր գործընկերների հետ: Գագաթաժողովից առաջ պետքարտուղարության աղբյուրները նշել են, որ Թիլերսոնը կօգտագործի այս հնարավորությունն՝ իր գործընկերների մոտեցումներին ծանոթանալու համար:

Կարևոր հանդիպումների շարքում էր Թիլերսոնի զրույցը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում վերջիններս քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպումից հետո պետքարտուղար Թիլերսոնը նշել է, որ զրույցը արդյունավետ էր: Նա մեկ անգամն ևս ընդգծել է, որ նոր վարչակազմը փորձելու է համագործակցության եզրեր գտնել Ռուսաստանի հետ, սակայն նշել է նաև, որ Միացյալ Նահանգները կշարունակեն պաշտպանել ամերիկյան արժեքներն ու ԱՄՆ-ի դաշնակիցներին: Թիլերսոնը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կկատարի մինսկյան համաձայնագրով նախատեսվող իր պարտավորություններն Ուկրաինայում խաղաղության վերականգման համար:

G20 գագաթաժողովի ընթացքում Թիլերսոնը հանդիպում է ունեցել նաև Եմենի արտգործնախարարի հետ, որին մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի և Սաուդյան Արաբիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները: Ավելի ուշ, առանձին հանդիպում է տեղի ունեցել Ռեքս Թիլերսոնի և Բորիս Ջոնսոնի միջև:

Նախատեսվում են նաև ԱՄՆ-ի պետքարտուղարի հանդիպումները Թուրքիայի, Իտալիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի և Բրազիլիայի իր գործընկերների հետ:

XS
SM
MD
LG