Մատչելի հղումներ

Նորընտիր նախագահը ներկայացրել է իր տեսլականն ամերիկյան արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի վերաբերյալ


President-elect Donald Trump speaks to supporters during a rally in Fayetteville, N.C., Tuesday, Dec. 6, 2016.
President-elect Donald Trump speaks to supporters during a rally in Fayetteville, N.C., Tuesday, Dec. 6, 2016.

Հյուսիսային Քարոլինայի Ֆայեթվիլ քաղաքում հանրահավաքին մասնակցելու ընթացքում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է գեներալ Ջեյմս Մեթիսին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու մասին:

«Այս պաշտոնում նրա ղեկավարությամբ մենք կամրապնդենք մեր ռազմական ուժը ու մեր դաշնակիցների հետ հարաբերությունները, կվերացնենք ահաբեկիչներին, կդիմակայենք մեր թշնամիներին և նորից Ամերիկան կդարձնենք անվտանգ»,-հայտարարել է Թրամփը:

Պաշտոնաթող գեներալ Մեթիսը նախկինում զբաղեցրել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարի պաշտոնը և Մերձավոր Արևելքում իրականացրել ռազմական հատուկ գործողություններ, ինչպես նաև եղել է ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի գլխավոր հրամանատարը:

Սակայն պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու համար նրան անհրաժեշտ է ստանալ Կոնգրեսի համաձայնությունը, քանի որ օրենքը պարտադրում է, որ նախկին զինվորականը կարող է զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը միայն թոշակի անցնելուց յոթ տարի անց: Նա թոշակի է անցել ընդամենը չորս տարի առաջ:

Ֆայեթվիլի հանրահավաքին Թրամփն անդրադառձավ նաև անվտանգության խնդիրներին՝ ընդգծելով, որ նրա արտաքին քաղաքականությունը հիմնվելու է չխառնվելու սկզբունքի վրա և, որ նա չի ցանկանում, որ ամերիկյան զորքերը կռվեն այնտեղ, որտեղ չպետք է լինեն ընդհանրապես: Փոխարենը նա խոստացավ ավելի ակտիվ պայքարել ԴԱԵՇ-ի և ահաբեկչության դեմ՝ ամրացնելով կապերը հին դաշնակիցների հետ և ձեռք բերելով նորերին:

XS
SM
MD
LG