Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ի դիտորդներն ասում են, թե Ուկրաինայում իրավիճակը շատ լարված է եւ Ռուսաստանի հետ հակամարտությունը կանգնած է նոր բռնկման վտանգի առջեւ: Դիտորդ առաքելության ղեկավար Ալեքսանդր Հագի խոսքերով, նույնիսկ քաղաքացիական շրջաններում են կիրառվում ծանր զենքեր:

Ռուսաստանի հետ Ուկրաինայի 7ՕՕ կիլոմետրանոց սահմանին ԵԱՀԿ-ի դիտորդներն ամեն օր գրանցում են հրադադարը խախտելու մինչեւ 7 հազար դեպք: Իսկ դիտորդ խմբի ղեկավար Ալեքսանդր Հագի խոսքերով, “դա այսբերգի միայն մի կտոր սառույցն է”: “Ամերիկայի Ձայն”-ին տրված հարցազրույցում Հագն ասում է, թե անցած երեք շաբաթներին են գրանցվել առավել մեծ թվով խախտումներ:

“Կիրառվում են ոչ միայն փոքր տրամաչափի զենքեր, այլ նաեւ ծանր հրետանի: Ու այդ զենքերը ոչ միայն չպիտի կիրառվեին, այլ անգամ այդ հատվածներում պիտի տեղակայված չլինեին”:

Այո, ծանր զենքերը սահմանային գոտիներից պիտի հետ քաշվված լինեին Մինսկի պայմանագրի համաձայն: Սակայն նաեւ բնակելի շրջաններում կիրառվում են նույնիսկ “Գրադ” մակնիշի հրթիռային կայանքներ:

Հագի խոսքերով, “փաստն այն է, որ կողմերից ոչ մեկը չի կատարել տրված խոստումը: Իսկ դրա համար վճարում է խաղաղ բնակչությունը: Մեծաթիվ ընտանիքներ են մասնատվել: Շատ բնակավայրեր պարզապես լքված են այսօր: Դոնեցկի ու Հորլիվկայի նման այլ քաղաքներում եւս իրադրությունն ավելի ծանրանում ձմռան բքից առաջ:

“Անվտանգության գոտիներ հայտարարված տարածքներում մարդիկ պիտի ամենաապահովը լինեին: Սակայն Ուկրաինայի հենց այս գոտիներում են մարդիկ այսօր ամենաշատը վտանգված: Այստեղ նրանք զրկված են էլեկտրականությունից, գազի ու ջրի մատակարարումներից”, ասում է Հագը:

Այս շաբաթ Մինսկում նորից հանդիպում ունեցան Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի արտաքին գործերի նախարարները` քննարկելու քաղաքական կարգավորման հնարավորությունները: Սակայն այս բանակցությունները եւս գրանցեցին միայն շատ փոքր առաջընթաց: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի խոսքերով, հարկավոր է միջազգային համայնքի ազդեցությունը:

“Հատկապես հարկավոր է, որ այստեղ ուղարկվեն անվտանգությունը երաշխավորող առաքելություններ եւ ԵԱՀԿ-ը ներկայացնող զինված ոստիկանական առաքելություն”:

Իսկ ԵԱՀԿ-ի ներկա առաքելությունն այստեղ անզեն է, եւ նույնիսկ մի քանի անգամ հայտնվել է հարձակման ներքո: Հագի խոսքերով, կարեւոր է, որ կողմերը հարգեն Մինսկի գործարքը եւ թույլ տան ԵԱՀԿ-ի դիտորներին գրանցել զենքերի տեղաշարժը, քանի դեռ լարված այս իրավիճակը չի վերաճել լայնամասշտաբ հակամարտության:

XS
SM
MD
LG