Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարի պաշտոնում Մնուչինի թեկնածությունը հակասական է


ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնում Մնուչինի թեկնածությունը հակասական է
please wait

No media source currently available

0:00 0:02:04 0:00

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփը շարունակում է ձեւավորել ապագա կառավարությունը։ Սակայն ֆինանսների նախարարի պաշտոնում Ստիվըն Մնուչինին նշանակելու նրա մտադրությունը իրարամերժ կարծիքների տեղիք է տալիս, քանի որ վերջինս բազմիցս է հանդես եկել Ուոլ Ստրիթի դեմ բարձրագոչ հայտարարություններով։

Ստիվըն Մնուչինը, որին Դոնալդ Թրամփը կուզենար տեսնել ֆինանսների նախարարի պաշտոնում, երբեք չի ղեկավարել պետական հաստատության որեւէ բաժին։ Սակայն նրա աշխատանքային պատմությունը ունի հետաքրքիր էջեր։ 17 տարի եղել է ամերիկյան Գոլդեմ Սաքս ներդրումային բանկի գործընկեր։ Նա ինքն ունեցել է ներդրումային իր հիմնադրամը եւ կապիտալ ներդրումներ ստացել ընկերություններից ու անհատ ներդրողներից։ Ապա մտել է Հոլիվուդ, որպես կինոարտադրող։

Սակայն այս օրերին Մնուչինն ունի շատ ավելի կարեւոր գործեր։

՝՝Մեր առաջնային պարտականությունը տնտեսության զարգացումն է, այնպես որ այն ապահովի 3-ից 4-ի տոկոսի աճ։ Եվ մենք հավատացած ենք, որ դրան կարող ենք հասնել՛՛, ասում է նա։


Քանի որ Մնուչինը Թրամփին աջակցել է հենց սկզբից ու դարձել նրա նախընտրական շտաբում վստահված խորհրդական, նախարարի պաշտոնում նրա թեկնածությունը կանխատեսելի էր շատերի համար։

Վերլուծաբան Քերրի Լիհիի խոսքերով, նախագահները սիրում են ընտրել մարդկանց, ում հետ աշխատելը հարմար է իրենց համար։

՝՝Նախագահները սիրում են փոխհատուցել նրանց, ովքեր եղել են հավատարիմ։ Նախագահները չեն սիրում իրենց կառավարության կազմ մարդկանց բերել դրսից՛՛։

Սակայն այլ վերլուծաբանների կարծիքով, Մնուչինն այն մարդը չէ, որը պատրաստ է ստանձնել ԱՄՆ-ի հարկային կոդը վերափոխելու պատասխանատվությունը։

Ինչպես նրանցից Ռիք Քլեյփուլն է ասում, Մնուչինի նշանակումն ինքը դիտում է որպես անցյալին վերադառնալու վտանգավոր փորձ։

՝՝Շատերս հենց այդպես էլ կարծում էինք, որ Թրամփն այս պաշտոնում առաջադրելու էր Մնուչինի թեկնածությունը՛՛, ասում է նա ու ավելացնում, որ ՝՝նրա ղեկավարման օրոք կարելի է սպասել ֆինանսական շուկաներում ռիսկային գործունեության։ Գործունեություն, ինչի արդյունքում երկիրը մղվեց դեպի ֆինանսական ճգնաժամ ու մեծ լճացում՛՛։

Ուոլ Ստրիթում, այսինքն՝ դրամական շուկաներում Մնուչինին դիտում են որպես ներքին խոհանոցին լավ ծանոթ մարդու, եւ կուզենային նրան տեսնել նախարարի պաշտոնում։ Նախարարի պաշտոնում թեկնածուն հաստատվում է միայն Սենատի համաձայնության դեպքում։ Սակայն քանի որ հանրապետականները մեծամասնություն են կազմում Կոնգեսի թե մեկ, թե մյուս պալատներում, Թրամփի ներկայացրած թեկնածուների առջեւ մինչեւ պաշտոնում հաստատվելու խաչմերուկը գրեթե միշտ կվառվի կանաչ լույսը։

XS
SM
MD
LG