Մատչելի հղումներ

Ո՞վ կդառնա ԱՄՆ-ի հաջորդ պետքարտուղարը


President-elect Donald Trump, center, eats dinner with Mitt Romney, right, and Trump Chief of Staff Reince Priebus at Jean-Georges restaurant, Nov. 29, 2016.

President-elect Donald Trump, center, eats dinner with Mitt Romney, right, and Trump Chief of Staff Reince Priebus at Jean-Georges restaurant, Nov. 29, 2016.

«Մենք խոսել ենք համաշխարհային զարգացումների մասին, և նրա հետ իմ զրույցը չափազանց հետաքրքիր, ընդգրկուն ու բովանդակալից էր: Ես մեծ բավականություն եմ ստացել այս հանդիպումից: Այս ամենի համադրումն ինձ մեծ հույս է տալիս, որ Թրամփի նման գործիչը կարող է առաջնորդել մեր երկիրը դեպի ավելի լավ ապագա»,- ասել է Միթ Ռոմնին:

Թրամփը երկրորդ անգամ է հանդիպել Ռոմնիին՝ քննարկելու պետքարտուղարի պաշտոնում վերջինիս նշանակման հավանականությունը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Թրամփի վարչակազմի ապագա ղեկավար Ռեյնս Փրիբուսը:

Ինն ամիս առաջ իր ելույթի ընթացքում Միթ Ռոմնին քննադատել էր Թրամփին և իր աջակցությունն էր հայտնել հանրապետական կուսակցության նախնական ընտրությունների շրջանում Թրամփի մրցակիցներին: Մարտ ամսին նա հայտարարել էր, որ Թրամփի տնտեսական ծրագիրը երկիրը կբերի երկարաժամկետ անկման, իսկ արտաքին քաղաքականության հարցերում Թրամփը չափազանց անպատրաստ է:

Դոնալդ Թրամփը դեռևս չի կողմնորոշվել, թե ով է զբաղեցնելու մի շարք կարևոր բարձրաստիճան պաշտոններ, ներառյալ պետքարտուղարի պաշտոնը: Միթ Ռոմնիից բացի պետքարտուղարի պաշտոնի հավակնորդներից են Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին, Թենեսի նահանգից սենատոր Բոբ Քորքերը և թոշակի անցած գեներալ Դեյվիդ Փեթրաուսը, ով նաև ժամանակին ղեկավարել է Կենտրոնական հետախուզական գործակալությունը (CIA):

XS
SM
MD
LG