Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն ունի վերանորոգման խնդիրներ


ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն ունի վերանորոգման խնդիրներ
please wait

No media source currently available

0:00 0:02:23 0:00

ԱՄՆ-ի օդային ուժերն այսօր ունի երկու մեծ խնդիր։ Առաջին, որ այն ունի այլ երկրներում օդային գործողություններ իրականացնելու համար օդային սահմանափակ ջոկատներ։ Երկրորդ՝ օդային ուժերը զգում է մեխանիկների անձնակազմի պակաս, որոնց գործը ռազամաօդային ուժերին պատկանող օդանավերի վերանորոգումն է ու սարքին վիճակի ապահովումը։

Վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-ում նկատվում է ռազմաօդային ուժերին պատկանող ռազամօդանավերի անսարքությունն ապահովող անձնակազմի անդամների թվի կրճատում։ Վերջիններիս գործը 4 հազար օդաչուներին սպասարկելն է։

Ռազմաօդանավերի անսարքությունն ապահովող Լենգլի Յուսթիս ռազմակայանում աշխատանքը գերծանրաբեռնված է։ Այստեղ են վերանորոգում F-22 Raptor եւ T-38 Talon մակնիշի ռազմաօդանավեր։ Վերջինս գործարկվում է արդեն 5Օ տարի ու հաճախ է զգում վերանորոգման կարիք։

Ինչպես օդաչուներն են ասում, իրենք ամեն օր, կամ երկու օրը մեկ անգամ այստեղ են բերում անսարքություն ունեցող մի ռազմաօդանավ։

՝՝Այսինքն՝ եթե գիշերը մենք սովորաբար չենք թռչում, նրանք շարունակում են աշխատել, այնպես, որ հաջորդ օրն օդանավերը լինեն թռիչքի պատրաստ վիճակում՛՛, ասում են նրանք։

Սակայն չնայած այստեղ աշխատողների թվի պակասին, բոլոր աշխատակիցներն են ասում, որ կատարում են կարեւոր գործ։

Երկրի պաշտպանության նախարարությունում՝ Պենտագոնում պաշտոնատար անձինք արդեն ընդունում են, որ ՝՝ամեն ինչ կարող եմ անել՛՛ կարգախոսն այլեւս տեղին չէ այստեղ։ Ինչպես Օդային ուժերի գեներալ Ջոն Քուփերն է ասում.

՝՝Չնայած մենք կարողացել ենք իրականացնել մեր առաքելությունը, հիմա արդեն երկար ժամանակ է, որ աշխատանքը կատարում ենք վերջին ուժերով՛՛։

Գեներալը, որը պատասխանատու է վերանորոգման աշխատանքները վերահսկելու հարցերում, ասում է, որ իր աչքի առջեւ են կրճատվել իր ուժերը՝ Կոնգրեսի կողմից հատկացվող բյուջեի կրճատումների պատճառով։ Գեներալ Սկոթ Վանդեր Համմի խոսքերով էլ, իր ուժերն այլեւս ի զորու չեն աշխատանքներն իրականացնել նման փոքր անձնակազմով։

՝՝Մենք նրանց պիտի տանք հնարավորություններ, նոր սարքեր ու նոր մասնագետներ։ Ու դա պիտի արվի շատ արագ՛՛, ասում է նա։

2Օ15 թվականին Օդային ուժերը գրանցել է վերանորոգող անձնակազմում 3 հազար 8 հարյուր մասնագետների պակաս։ Այս տարի անձնակազմի թիվն ավելացվել է 5ՕՕ-ով, սակայն խնդիրն այսպիսով լուծված համարել չի կարելի։

Ու եթե, ասում են գեներալները, Օդային ուժերի բյուջեն չավելացվի, մինչեւ 2Օ21 թվականը ոչ միայն ռազմաօդանավերի անսարքությունն ապահովող անձնակազմը, այլ նաեւ ամբողջ Ռազմաօդային ուժերը կկանգնի չափազանց մեծ խնդրի առջեւ։

XS
SM
MD
LG