Մատչելի հղումներ

Հյուսիսայի Կորեայի կողմից միջուկային զենքեր փորձարկելու փաստը Միացյալ Նահանգներին և Չինաստանին ստիպել են պատժամիջոցների նոր բանաձև մշակել, որը քվեարկության կդրվի մյուս շաբաթ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ավագ դիվանագետներից մեկն ասել է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը համաձայնության են եկել Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր, ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելու հարցում՝ այս երկրի հրթիռային և միջուկային ծրագրերի պատճառով: Դիվանագետն ասել է, որ բանաձևի նախագիծը կարող է քվեարկության դրվել մյուս շաբաթ և չի բացառել, որ Չինաստանը կարող է համոզել դժկամություն ցուցաբերող Ռուսատանին նախաձեռնությունը վետոյի չենթարկել:

Փհենյանի կողմից սեպտեմբերի 9-ին իրականացված ամենախոշոր և հինգերորդ միջուկային պայթյունից հետո Միացյալ Նահանգներն ու Չինաստանը սկսեցին բանակցել Հյուսիսային Կորեայի նկատմամբ իրականացվող պատժամիջոցները խստացնելու հարցի շուրջ՝ միջուկային զենքեր արտադրելու և դրանք հեռահար հրթիռների վրա տեղադրելու ծրագրերի համար այս երկրին պատժելու նպատակով։

2006 թվականին իրականացված առաջին միջուկային փորձարկումից հետո բանաձևի այս նախագիծը կլինի Փհենյանի դեմ կիրառված վեցերորդ պատժամիջոցը: Կորեայի հասարակության հարցերով ավագ վերլուծաբան Սթեֆըն Նոերփերն ասել է, թե սա նշանակում է, որ բանալին պատժամիջոցների կիրառումն է, որի մեծ մասը Չինաստանը պետք է իրականացնի:

Նա ավելացրել է, որ պատժամիջոցները նաև Հյուսիսային Կորեայի ուշադրությունը գրավելու միջոց են: Նոերփերի խոսքերով, նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է հորդորի Փհենյանին վերադառնալ բանակցությունների, որպեսզի գոնե սառեցվեն այս երկրի միջուկային ու հրթիռների արտադրության ծրագրերը։

XS
SM
MD
LG