Մատչելի հղումներ

Ինչպիսի՞ ճակատագիր կունենա Իրանի հետ համաձայնագիրը նոր վարչակազմի օրոք


Chinese Foreign Minister Wang Yi, French Foreign Minister Laurent Fabius, German Foreign Minister Frank Walter Steinmeier, European Union High Representative for Foreign Affairs and Security Policy Federica Mogherini, Iranian Foreign Minister Mohammad Jav

Chinese Foreign Minister Wang Yi, French Foreign Minister Laurent Fabius, German Foreign Minister Frank Walter Steinmeier, European Union High Representative for Foreign Affairs and Security Policy Federica Mogherini, Iranian Foreign Minister Mohammad Jav

Դոնալդ Թրամփն իր քարոզարշավի ընթացքում սուր քննադատության էր ենթարկել նախագահ Օբամայի արտաքին քաղաքականությունն ու նրա վարչակազմի ձեռքբերումները:

«Երբևիցե իմ կյանքում չեմ հանդիպել այդքան վատ բանակցված համաձայնության, ինչպիսին է Իրանի հետ համաձայնագիրը», ասել է նորընտիր նախագահը:

Դա նրա արտահայտած դիրքորոշումն էր քարոզարշավի ժամանակ, սակայն այժմ համաձայնագրի հակառակորդներն անհանգստանում են, որ դրա վերացումը կարող է ավելի շատ վնաս պատճառել, քան օգուտ:

Իրավական առումով ԱՄՆ-ը կարող է ուղղակի դուրս գալ համաձայնագրից, քանի որ այն չի ենթադրում նման պարտավորություն:

ԱՄՆ պետքարտուղարության նախկին իրավաբան Էդվարդ Սվեյնն ասում է. «Եթե ԱՄՆ-ը փոխի իր կարծիքը, այն չի ունենա ուղղակի հետևանքներ միջազգային իրավունքի տեսանկյունից»:

Սակայն քաղաքական առումով հետևանքներն անկանխատեսելի են: Այն ոչ միայն կզայրացնի համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող եվրոպական դաշնակից պետություններին, որոնք փորձում են խորացնել կապերը Իրանի հետ, այլ կստիպի Իրանին վերսկսել իր միջուկային ծրագիրը:

«Կոնգրեսի անդամներն երկու կողմից էլ կարծում եմ հասկանում են, որ ԱՄՆ-ը կարող էր ունենալ ավելի լավ համաձայնագիր, սակայն դրա դադարեցումն այժմ լավ գաղափար չէ: Ավելի լավ տարբերակ է խստորեն հետևել դրա իրականացմանը»,- ասում է Օրդե Կիտրեն Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամից:

Հանրապետականները, ովքեր չէին կարողացել տապալել համաձայնագիրն անցած տարի, այժմ Կոնգրեսում առաջ են տանում Իրանի դեմ ավելի խիստ պատժամիջոցների կիրառման գաղափարը, որը ավելի կուժեղացնի Թրամփի դիրքերը համաձայնագրի վերաբանակցման ընթացքում:

«Իմ պատկերացմամբ նոր վարչակազմը պատրաստվում է ավելի խստորեն հետևել համաձայնագրի իրականացմանը, հակադրվել Իրանին այլ ասպարեզներում, բայց դուրս չգալ համաձայնագրից, քանի որ դրա դադարեցումը չի բխում ԱՄՆ-ի պետական շահերից»,- ասում է Կիտրին:

Չնայած իր կողմից համաձայնագրի սուր քննադատությանը՝ Թրամփի դիրքորոշումն այդքան էլ պարզ չէ՝ համաձայնագիրը վերացնելու վերաբերյալ: Ըստ փորձագետների՝ դա իրեն հնարավորություն կտա մի կողմից պահպանել համաձայնագիրը, մյուս կողմից կոշտ դիրքորոշում ունենալ Իրանի նկատմամբ:

XS
SM
MD
LG